Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 43
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2022 թվականի

թիվ 43

քաղ. Մոսկվա

 

ԲԵՂՄՆԱՎՈՐՎԱԾ ՁԿՆԿԻԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0511 91 901 9 ծածկագրով դասակարգվող բեղմնավորված ձկնկիթի առանձին տեսակների նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0511 91 901 9 ծածկագրով դիրքում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի «1Դ)» տողատակի ծանոթագրությանը կատարվող հղումը փոխարինել «48Դ)» հղմամբ.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 48Դ ծանոթագրությամբ՝

«48Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 22-ի թիվ 43 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ստանձնած պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ավելի ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում բեղմնավորված ձկնկիթի առանձին տեսակների նկատմամբ փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: