ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2023 թվականի N 666-Ա
«ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշման պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված գործարար ծրագրին՝ (այսուհետ՝ ծրագիր) համաձայն հավելվածի։
2. Սահմանել որ՝
1) ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը.
2) ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2023 թվականի մայիսի 15-ը։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշմամբ հաստատված կարգի Ձև 3-ը` գործարար ծրագրի իրականացման և մոնիտորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
04.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի N 666-Ա որոշման |
Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ր Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի անվանումը |
«Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ | ||||||||||||||||
2. |
Գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները |
Արմավիրի մարզ, գ․ Լեռնագոգ Հեռախոս՝ 093 269610 | ||||||||||||||||
3. |
Կազմակերպաիրավական ձևը |
Բաց բաժնետիրական ընկերություն | ||||||||||||||||
4. |
Ուղղվածությունը/գործունեության բնագավառը |
Մետաղաձուլման գործարան | ||||||||||||||||
5. |
Ծրագրի համար առկա/անհրաժեշտ տարածքները |
| ||||||||||||||||
6. |
Սեփականության ձևը, այդ թվում՝ բաժնետերեր` ըստ բաժնեմասի |
Բաժնետիրական | ||||||||||||||||
1. Մոհամմադ Հոսսեյն Շադի Ղազանի – 80% | ||||||||||||||||||
2. Մասուդ Մոհարամի – 20% | ||||||||||||||||||
7. |
|
| ||||||||||||||||
8. |
Ծրագրի նպատակը/ տեղեկատվություն իրականացվող ծրագրի մասին |
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի դրական միտումները և այն փաստը, որ մետաղի գծով արդյունաբերությունը աճող տնտեսության հիմքերից կարող է համարվել՝ որոշում կայացվեց Հայաստանում հիմնադրել մետաղաձուլման գործարան։ Գործարանն օգտագործելու է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը, որը ժամանակին առանց ավելացված արժեքի արտահանվում էր Հայաստանի սահմաններից դուրս։ Գործարանի արտադրության մեկնարկը ստեղծելու է նոր աշխատատեղեր և ավելացված արժեք առկա հումքի վրա, որը նաև համահունչ է ՀՀ կառավարության ծրագրերի հետ։ | ||||||||||||||||
9. |
Մարքեթինգային քաղաքականության նկարագրությունը |
Նկատի ունենալով, որ Հայաստանում գոյություն չունեն մետաղական արտադրանք ստեղծող բազմաթիվ գործարաններ, չկա մետաղական ձուլակտորների սպառման հնարավորություն՝ նպատակ կա արտադրանքը արտահանել Վրաստանի Հանրապետություն, այնտեղ օգտագործման նաև վերարտահանման նպատակով դեպի ԵՄ անդամ երկրներ։ Նաև հնարավորություն կլինի արտահանելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ։ | ||||||||||||||||
10. |
Գործընկերները |
Սարքավորումների մատակարար՝ OKB Spectr LLC Սարքավորումների մատակարար՝ Padideh Foolad Aras Co Սարքավորումների մատակարար՝ Integrated Induction Power ltd Սարքավորումների մատակարար՝ Wuxi Keling Weier Industrial Equipment Co ltd Գնորդ՝ Rustavi Metallurgical Plant | ||||||||||||||||
11. |
Նորարարություն |
Օգտագործվելու է ինդուկցիոն վառարանների արդի տեխնոլոգիա | ||||||||||||||||
12. |
Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում) |
Ընկերության նոր բաժնետերերն ունեն երկար տարիների փորձ տվյալ արդյունաբերության տեխնիկական և կոմերցիոն բնագավառներում։ Իրենց է պատկանում նաև Հայաստանում հիմնադրվող գործարանի համանմանը Իրանի Իսլամական Հանրապետությունում, որը ծավալներով գերազան- ցում է հիմնադրվող գործարանին ավելի քան տասն անգամ։ Սա հիմք է հանդիսանալու օգտագործելու իրենց ներկա կարողությունները թե՛ արտադրության համար, թե՛ արտադրանքի իրացման հարցում։ Այն հումքը, որ ժամանակին Հայաստանից արտահանվում էր Իրան և վերածվելով ձուլակտորների և որպես վերջնական արտադրանք արտահանվում էր Վրաստան, հիմա հենց օգտագործվելու է Հայաստանում և արտահանվելու է արդեն իսկ ներկա սպառողներին և ոչ միայն։ |
Ներդրումներ
NN ը/կ |
Ուղղվածությունը |
Սեփական միջոցները (հազ. դրամ) |
Այլ միջոցներ |
1. |
Բաժնեմասերի ձեռքբերում (հողամաս և գործարանային տարածք) |
278,400 |
- |
2. |
Սարքավորում (CCM) |
162,400 |
- |
3. |
Սարքավորում – Վառարան |
107,940 |
- |
4․ |
Սարքավորում – Հովացման աշտարակ |
19,908 |
- |
5․ |
Գործարանում իրականացված շինարարություն (հիմնականում ենթակառուցվածքներ, շինանյութ և աշխատավարձ) |
833,432 |
- |
Ընդհանուր ներդրումներ |
1,402,080 |
- |
Տեղեկատվություն ռեզիդենտ շահութահարկ վճարողի տնտեսական գործունեության մասին
NN ը/կ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1. |
Ցուցանիշ |
2021 թ. |
2022 թ. |
2023 թ. |
2024 թ. |
2025 թ. |
2026 թ. |
2027 թ. |
2028 թ. |
2. |
Արտադրանք (հազ. դրամ) |
- |
- |
3,344,000 |
4,012,800 |
4,012,800 |
4,012,800 |
4,012,800 |
4,012,800 |
3. |
Իրացում (հազ. դրամ) |
- |
- |
3,176,800 |
3,812,160 |
3,812,160 |
3,812,160 |
3,812,160 |
3,812,160 |
4. |
Արտահանում (հազ. դրամ) |
- |
- |
3,176,800 |
3,812,160 |
3,812,160 |
3,812,160 |
3,812,160 |
3,812,160 |
5. |
Արտահանման երկրներ |
- |
- |
Վրաստան Ռուսաստան Չինաստան Թուրքիա |
Վրաստան Ռուսաստան Չինաստան Թուրքիա |
Վրաստան Ռուսաստան Չինաստան Թուրքիա |
Վրաստան Ռուսաստան Չինաստան Թուրքիա |
Վրաստան Ռուսաստան Չինաստան Թուրքիա |
Վրաստան Ռուսաստան Չինաստան Թուրքիա |
6. |
Աշխատողների միջին տարեկան քանակ* |
2 |
50 |
120 |
135 |
135 |
135 |
135 |
135 |
7. |
Միջին տարեկան աշխատավարձ (հազ. դրամ) |
1,597 |
1,535 |
2,400 |
2,400 |
2,400 |
2,400 |
2,400 |
2,400 |
8. |
Արտադրողականություն (հազ. դրամ) |
- |
- |
27,866 |
29,724 |
29,724 |
29,724 |
29,724 |
29,724 |
9. |
ԱԱՀ (հազ. դրամ) |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
10. |
Շահութահարկ (հազ. դրամ) |
- |
- |
228,730 |
274,500 |
274,500 |
274,500 |
274,500 |
274,500 |
11. |
Եկամտային հարկ (հազ. դրամ) |
737 |
28,000 |
76,800 |
86,400 |
86,400 |
86,400 |
86,400 |
86,400 |
_____________
*Ցուցանիշները ներկայացված են աճողական կարգով
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |