ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 710-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հափշտակված, կորած և (կամ) հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի հաշվառման, հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» N 1182-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1566-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետերի» բառերը փոխարինել «կետի և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն)» բառերով.
3) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» և «ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ոստիկանություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
4) որոշման վերնագիրը և ամբողջ տեքստը «կորած» բառից հետո լրացնել «, վերահսկողությունից դուրս մնացած» բառերով՝ բացառությամբ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի.
5) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) ոստիկանության վերահսկողությունից դուրս մնացած զենք (այսուհետ` վերահսկողությունից դուրս մնացած)` ոստիկանությունում հաշվառված զենք, որի առկայությունը և գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել».
6) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) ոստիկանության վերահսկողությունից դուրս մնացած լինելը».
7) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
«6.1. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողը լրացնում է N 1 ձևի քարտը` դասակարգչի համաձայն, և այն ուղարկում է ինֆորմացիոն կենտրոն՝ զենքը որպես վերահսկողությունից դուրս մնացած հաշվառման վերցնելու համար։».
8) որոշման N 2 հավելվածով հաստատված NN 1 և 2 ձևերի 16-րդ և 26-րդ կետերը «կորցնելու» բառից հետո լրացնել «, վերահսկողությունից դուրս մնալու» բառերով.
9) որոշման N 2 հավելվածի N 2 ձևի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով՝
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
11.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|