ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2022 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» hիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 15-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 92-րդ կետին համապատասխան՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունվարի 11-ի թիվ 10 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններում կատարվող
1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 481 կետով՝
«481. Ֆինանսների դեպարտամենտում պարտադիր համաձայնեցման ենթակա է Բարձրագույն խորհրդի որոշումների, Միջկառավարական խորհրդի որոշումների, Հանձնաժողովի որոշումների նախագծերի ֆինանսատնտեսական հիմնավորումը (այսուհետ՝ ֆինանսատնտեսական հիմնավորում), եթե նշված որոշումների նախագծերի իրականացումը ենթադրում է Միության բյուջեից կատարվող ծախսեր։»։
2. 56-րդ կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Փաստաթղթերի և նյութերի փաթեթը համաձայնեցման համար ստացած Ֆինանսների դեպարտամենտը նշված փաթեթն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում մակագրում է ֆինանսատնտեսական հիմնավորումը կամ պատասխանատու դեպարտամենտ է ուղարկում իր դիտողություններն ու առաջարկները։ Ֆինանսատնտեսական հիմնավորումը մակագրվում է Ֆինանսների դեպարտամենտի տնօրենի (տնօրենի տեղակալի) կողմից։
Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման հետ կապված հարցերի վերաբերյալ փաստաթղթերի և նյութերի փաթեթը, նախքան Ֆինանսների դեպարտամենտ ուղարկելը, ենթակա է համաձայնեցման Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի հետ։»։
3. 143-րդ կետից հանել «Հանձնաժողովի որոշման նախագծի» բառերը։
4. 144-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «որոշումների նախագծերի» բառերը։
5. Նշված կանոնների 10-րդ հավելվածում՝
ա) անվանումից հանել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերը.
բ) 9-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Հանձնաժողովի» բառը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|