ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 167 |
քաղ. Բիշքեկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անվավոր տրանսպորտային միջոցների, գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների անխափան արտադրության ապահովման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանը, ներառյալ՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը, ուղղված միջոցառումների ցանկի 2.10 կետի իրականացման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին և թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 167 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 018/2011)՝
ա) 1-ին կետի երկրորդ պարբերությունում «մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը» բառերով.
բ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 46-րդ ծանոթագրության մեջ «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 031/2012)՝
ա) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 5 հավելվածի 14-րդ կետի տեքստում «2023 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2024 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով.
բ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 51 հավելվածի առաջին պարբերության մեջ «մինչև 2023 թվականի հունվարի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հունվարի 31-ը» բառերով։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) թիվ 2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 54 որոշման 2-րդ կետի առաջին պարբերության մեջ «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի ««Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 89 որոշման մեջ՝
ա) 2-րդ կետում «մինչև 2023 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի մայիսի 31-ը» բառերով.
բ) 3-ին կետի չորրորդ պարբերության մեջ «մինչև 2023 թվականի հունվարի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հունվարի 31-ը» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: