Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2022 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 007/2011) ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ` ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ հաստատված՝ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 007/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտացման բնագավառի փաստաթղթերի ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հունվարի 11-ի

թիվ 3 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 007/2011) կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտացման բնագավառի փաստաթղթերի ցանկում կատարվող

 

 

1. 7-րդ դիրքում՝

երրորդ վանդակում «բութադիեն» ստորաենթադիրքը լրացնել «KZ.A.01.0602 «Պոլիստիրոլից և ստիրոլի համապոլիմերներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվող բութադիենի՝ ջրային և օդային միջավայրեր միգրացիայի մակարդակի՝ արտահայտված զանգվածային կոնցենտրացիայի միավորներով, չափումների կատարման մեթոդիկա» (2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 168 վկայագրման մասին վկայական կիրառվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև համապատասխան միջպետական ստանդարտը սույն ցանկում ընդգրկելը)» բառերով.

երրորդ վանդակում «քլորբենզոլ» ստորաենթադիրքը լրացնել «ՉԿՄ ՉՎ 6309-2020 «Պոլիկարբոնատային արտադրատեսակներից անջատվող քլորբենզոլի զանգվածային կոնցենտրացիան՝ ջրային և օդային միջավայրերում։ Գազային քրոմատագրման մեթոդով չափումների կատարման մեթոդիկա» (2020 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ BY 00120 վկայագրման մասին վկայական․ կիրառվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև համապատասխան միջպետական ստանդարտը սույն ցանկում ընդգրկելը)» բառերով։

2. 18-րդ դիրքում` երրորդ վանդակում, «քլորբենզոլ» ստորաենթադիրքը լրացնել «ՉԿՄ ՉՎ 6309-2020 «Պոլիկարբոնատային արտադրատեսակներից անջատվող քլորբենզոլի զանգվածային կոնցենտրացիան՝ ջրային և օդային միջավայրերում։ Գազային քրոմատագրման մեթոդով չափումների կատարման մեթոդիկա» (2020 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ BY 00120 վկայագրման մասին վկայական․ կիրառվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև համապատասխան միջպետական ստանդարտը սույն ցանկում ընդգրկելը)» բառերով։

3. 21-րդ դիրքում երրորդ վանդակում «քլորբենզոլ» ստորաենթադիրքը լրացնել «ՉԿՄ․ՉՎ 6309-2020 «Պոլիկարբոնատային արտադրատեսակներից անջատվող քլորբենզոլի զանգվածային կոնցենտրացիան՝ ջրային և օդային միջավայրերում։ Գազային քրոմատագրման մեթոդով չափումների կատարման մեթոդիկա» (2020 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ BY 00120 վկայագրման մասին վկայական կիրառվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև համապատասխան միջպետական ստանդարտը սույն ցանկում ընդգրկելը)» բառերով։

4. 50-րդ դիրքում՝

երրորդ վանդակում «քլորբենզոլ» ստորաենթադիրքը լրացնել «KZ.A.01.0602 «Պոլիստիրոլից և ստիրոլի համապոլիմերներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվող բութադիենի` ջրային և օդային միջավայրեր միգրացիայի մակարդակի՝ արտահայտված զանգվածային կոնցենտրացիայի միավորներով, չափումների կատարման մեթոդիկա» (2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 168 վկայագրման մասին վկայական կիրառվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև համապատասխան միջպետական ստանդարտը սույն ցանկում ընդգրկելը)» բառերով.

երրորդ վանդակում «քլորբենզոլ» ստորաենթադիրքը լրացնել «ՉԿՄ ՉՎ 6309-2020 «Պոլիկարբոնատային արտադրատեսակներից անջատվող քլորբենզոլի զանգվածային կոնցենտրացիան ջրային և օդային միջավայրերում։ Գազային քրոմատագրման մեթոդով չափումների կատարման մեթոդիկա» (2020 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ BY 00120 վկայագրման մասին վկայական կիրառվում է 2022 թվականի հունիսի 1-ից մինչև համապատասխան միջպետական ստանդարտը սույն ցանկում ընդգրկելը)» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան