ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2014 թվականի |
թիվ 43 |
քաղ. Սոչի |
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻՆ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻՆ ԵՎ ՄԱԶՈՒԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 013/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 013/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Ս. Ռումաս |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի թիվ 43 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 013/2011)
1. 2.1 կետի յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մազութ՝ վառելիք, որն ստացվում է նավթի, գազային կոնդենսատի հումքի վերամշակումից ստացվող արտադրանքից և նախատեսված է տրասպորտային միջոցների, անշարժ կաթսայական ու տեխնոլոգիական կայանքների համար,»։
2. 7.3 կետի առաջին պարբերությունում «2014 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 1-ից» բառերով։
3. 7.4 կետի առաջին պարբերությունում «2014 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 1-ից» բառերով։
4. Նշված տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածի 2.1-րդ կետում «ավտոմոբիլային դիզելային շարժիչների համար նախատեսված» բառերը հանել։
5. Նշված տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 4 «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի թիվ 43 որոշման խմբագրությամբ) |
Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները
Մազութի բնութագիրը |
Չափման միավորը |
Նորմը՝ նավատորմային մազութի համար |
Նորմը՝ ջեռուցման մազութի համար |
Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի |
% |
2,0 |
3,5 |
Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, ոչ ցածր |
°С |
- |
90 |
Փակ հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, ոչ ցածր |
°С |
80 |
- |
Ֆրակցիայի ստացվածքը, որը եռում է մինչև 350°С, ոչ ավելի |
ծավ.% |
17* |
17* |
Ծծմբաջրածնի պարունակությունը, |
ppm |
10** |
10** |
___________________
* Նորմը սահմանվում է Ռուսաստանի Դաշնության համար («Ֆ-5» ապրանքանիշի նավատորմային մազութի համար նորմը՝ ծավ. 22 %-ից ոչ ավելի)։
** Ռուսաստանի Դաշնության համար նորմը սահմանվում է 2015 թվականի հունվարի 1-ից, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության համար՝ 2017 թվականի հունվարի 1-ից։ Մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի Դաշնության տարածքում թույլատրվում է ծծմբաջրածնի՝ 20 ppm-ից ոչ ավելի պարունակություն։
Հավելված 5 «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հունիսի 23-ի թիվ 43 որոշման խմբագրությամբ) |
Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները
Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագիրը |
Չափման միավորը |
Նորմը՝ թռիչքի մինչձայնային արագությամբ թռչող ապարատների համար | ||
Ջեթ Ա-1 |
ՏՍ-1 |
ՌՏ | ||
Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40°С ջերմաստիճանի դեպքում, ոչ ավելի |
մմ2/վ |
- |
8* |
16 |
Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20°С ջերմաստիճանի դեպքում, ոչ ավելի |
մմ2/վ |
8 |
8** |
8** |
Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր |
°С |
- |
մինուս 60*** |
մինուս 60*** |
Սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր |
°С |
մինուս 47 |
- |
- |
Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը |
- |
բացակայություն |
բացակայություն |
բացակայություն |
Ֆրակցիոն կազմը՝ 10%-ը թորահանվում է ջերմաստիճանի դեպքում, ոչ բարձր 90%-ը թորահանվում է ջերմաստիճանի դեպքում, ոչ բարձր 98%-ը թորահանվում է ջերմաստիճանի դեպքում, ոչ բարձր թորազտումից մնացորդը, ոչ ավելի թորազտումից կորուստները, ոչ ավելի |
°С
|
205 |
165 |
175 |
Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս կամ նավթալինային ածխաջրածինների՝ 3%-ից ոչ ավելի ծավալային մասի դեպքում, ոչ պակաս |
մմ
|
25
|
25
|
25
|
Փակ հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, ոչ ցածր |
°С |
38 |
28 |
28 |
Արոմատիկ ածխաջրածինների ծավալային (զանգվածային) մասը, ոչ ավելի |
% |
25 |
20 (22) |
20 (22) |
Փաստացի խեժերի խտությունը, ոչ ավելի |
մգ/100 սմ3 |
7 |
5 |
4 |
Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի |
% |
0,25 |
0,20 |
0,10 |
Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի |
% |
0,003 |
0,003 |
0,003 |
Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ ջերմաստիճանի դեպքում, |
°С |
260 |
260 |
260 |
Ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի |
մմ սս |
25 |
25 |
25 |
Նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության դեպքում), ոչ ավելի |
միավորներն ըստ գունային սանդղակի |
3 |
3 |
3 |
Տեսակարար էլեկտրահաղորդականությունը*****՝ առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ ավելի հակաստատիկ հավելանյութով |
պՍմ/մ |
50-600 |
50-600 |
50-600 |
___________________
* Նորմը սահմանվում է Ղազախստանի Հանրապետության համար։
** Նորմը սահմանվում է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար։
*** Թույլատրվում է մշակել բյուրեղացման սկզբի՝ մինուս 50°С-ից ոչ բարձր ջերմաստիճանով՝ բացառությամբ վառելիքի՝ ցուրտ և արկտիկական կլիմայական պայմաններում կիրառության
**** Սպառողների պահանջով թույլատրվում է որոշել վառելիքների համար ջերմաթթվեցման կայունությունը՝ 275°С-ից ոչ ցածր ջերմաստիճանում։
***** Որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից։»։
7. 3-րդ հավելվածում «Ցետանային թիվը՝ ձմեռային և արկտիկական դիզելային վառելիքի համար» բառերից հետո լրացնել «, ոչ պակաս» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|