Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 270
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.11.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

26 նոյեմբերի 2013 թվականի

թիվ 270

Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 028/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 028/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնացակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջները կիրառելու ու կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 270

որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի

(ՄՄ ՏԿ 028/2012) պահանջները կիրառելու ու կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը:

Աշխատանքների տեսակները

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

71.100.30

Արդյունաբերական պայթուցիկ նյութեր եւ նյութեղեն և դրանց հիմքով արտադրատեսակներ։ Փորձարկումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում

7-րդ հոդված, թիվ 4 հավելված

2014 թվական

2016 թվական

Ղազախստանի Հանրապետություն

2

71.100.30

Պայթուցիկ նյութեր՝ արդյունաբերական: Արդյունաբերական պայթուցիկ նյութերի մակնշում։ Մակնշող նյութերի ներմուծման մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում

4-րդ հոդված

2014 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

3

71.100.30

Պայթուցիկ նյութեր՝ արդյունաբերական: Արդյունաբերական պայթուցիկ նյութերի մակնշում։ Միկրոկրիչների ներմուծման մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում

4-րդ հոդված

2014 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4

71.100.30

Հարուցման ոչ էլեկտրական համակարգեր: Հարուցող սարքվածքներ՝ դանդաղեցմամբ: Փորձարկումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում

7-րդ հոդված, թիվ 4 հավելված

2014 թվական

2016 թվական

Ղազախստանի Հանրապետություն

5

71.100.30

Քուղեր ճայթեցնող։ Փորձարկումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում

7-րդ հոդված, թիվ 4 հավելված

2014 թվական

2016 թվական

Ռուսաստանի Դաշնություն

6

71.100.30

Լիցքեր կուտակային՝ նավթագազային արդյունաբերության մեջ պայթախոռոչաստեղծման և սորատման աշխատանքների համար։ Փորձարկումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում

7-րդ հոդված, թիվ 4 հավելված

2014 թվական

2016 թվական

Ղազախստանի Հանրապետություն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: