Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 179
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.10.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2012 թվականի

թիվ 179

քաղ. Մոսկվա

 

«ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 028/2012) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել`

1.1. Ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է Մաքսային միության՝ «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը (ՄՄ ՏԿ 028/2012) (կցվում է),

1.2. Ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (կցվում է)։

2. Սահմանել՝

2.1. Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի (այսուհետ՝ Կողմ) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2016 թվականի փետրվար 15-ից ոչ ուշ։ Նշված փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։

2.2. Մինչև 2016 թվականի փետրվարի 15-ը թույլատրվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։

2.3. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Կողմի օրենսդրության համաձայն համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման), առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.

2.4. Սույն որոշման 2.1 ենթակետում նշված համապատասխանության մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 2.3 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Կողմի օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում։

3. Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ Կողմերի լիազոր մարմինների հետ համատեղ, պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի Նախագիծ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել, որ այն ներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը։

4. Կողմերի կառավարություններին՝

4.1. Մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը սահմանել պետական հսկողության (վերահսկողության) այն մարմինները, որոնք պատասխանատու են տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողության) իրականացնելու համար, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

4.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը։

5. Ղազախական կողմին՝ Կողմերի լիազոր մարմինների մասնակցությամբ, ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարին առնվազն մեկ անգամ դրանք՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում քննարկման ներկայացնելը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից՝ երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Տ.Դ. Վալովայա

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի հոկտեմբերի 28-ի 

թիվ 179 որոշմամբ

 

Ցանկ

 

Ստանդարտների, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջների պահպանումը

 

Համարը՝ ը/կ

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը. տեղեկատվություն փոփոխության մասին

Ստանդարտի անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 15.109-97

Արտադրանքի մշակման և արտադրությունը սկսելու համակարգ: Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական

 

2

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 194-80

Դիֆենիլամին տեխնիկական: Տեխնիկական պայմաններ

 

3

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 595-79

Ցելյուլոզ բամբակե: Տեխնիկական պայմաններ

 

4

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 1028-79

Վառոդներ ծխատու: Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 

5

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 2154-77

Ցենտրալիտ II: Տեխնիկական պայմաններ

 

6

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 4117-78

Տրոտիլ՝ արդյունաբերական պայթուցիկ նյութերի համար: Տեխնիկական պայմաններ

 

7

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 6254-85

Հրապատիճներ-ճայթիչներ՝ պայթեցման աշխատանքների համար: Տեխնիկական պայմաններ

 

8

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 9089-75

Էլեկտրաճայթիչներ՝ ակնթարթային ազդեցության: Տեխնիկական պայմաններ

 

9

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 12696-77

Պայթուցիկ նյութեր՝ արդյունաբերական: Ալյումոտոլ: Տեխնիկական պայմաններ

 

10

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 14839.20-77

Պայթուցիկ նյութեր՝ արդյունաբերական: Փաթեթավորում, մակնշում, տրանսպորտային փոխադրում և պահպանում

 

11

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 19433-88

Բեռներ վտանգավոր: Դասակարգում և մակնշում

 

12

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 19747-74

Պայթուցիկ նյութերի տրանսպորտային փոխադրում բեռնարկղերով: Ընդհանուր պահանջներ

 

13

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21806-76

Էլեկտրաճայթիչներ ապահովական՝ կարճատև դանդաղեցման ազդեցության: Տեխնիկական պայմաններ

 

14

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21982-76

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ամոնիտներ՝ ջրակայուն պաշտպանիչ: Տեխնիկական պայմաններ

 

15

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21983-76

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ուգլենիտներ:

Տեխնիկական պայմաններ

 

16

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21984-76

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ամոնիտ թիվ 6ԺՎ և ամոնալ՝ ջրակայուն: Տեխնիկական պայմաններ

 

17

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21985-76

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ամոնալ ժայռային՝ թիվ 1: Տեխնիկական պայմաններ

 

18

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21986-76

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Դետոնիտ՝ М մակնիշի: Տեխնիկական պայմաններ

 

19

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21987-76

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Գրանուլիտներ: Տեխնիկական պայմաններ

 

20

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21988-76

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Գրամոնիտներ: Տեխնիկական պայմաններ

 

21

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 25857-83

Գրանուլոտոլ: Տեխնիկական պայմաններ

 

22

2-րդ հոդված Սահմանումներ

ԳՕՍՏ 26184-84

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Եզրույթներ և սահմանումներ

 

23

5-րդ հոդվածի 1.3 կետ Անվտանգության պահանջներ

ԳՕՍՏ 26319-84

Բեռներ վտանգավոր: Փաթեթվածք

 

24

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ Ռ 15.109-93

Արտադրանքի մշակման և արտադրությունը սկսելու համակարգ: Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական

 

25

4-րդ հոդվածի 4-րդ կետ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ Ռ 51615-2000

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Փաթեթավորում, մակնշում, փոխադրում և պահպանում

 

26

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ Ռ 52035-2003

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Դետոնիտ՝ М մակնիշի: Տեխնիկական պայմաններ

 

27

6-րդ հոդված Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական օգտագործման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ Ռ 52036-2003

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ուգլենիտ՝ Э-6 մակնիշի: Տեխնիկական պայմաններ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի հոկտեմբերի 2-ի 

թիվ 179 որոշմամբ

 

Ցանկ

 

Ստանդարտների, որոնք պարունակում են «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

 

Համարը՝ ը/կ

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը. տեղեկատվություն փոփոխության մասին

Ստանդարտի անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1

Հավելված 4

ԳՕՍՏ 4545-88

Նյութեր պայթուցիկ՝ փշրտող: Հարվածի նկատմամբ զգայունության բնութագրերը որոշելու մեթոդներ

 

2

Հավելված 4

ԳՕՍՏ 4546-81

Նյութեր պայթուցիկ: Ֆուգասության որոշման մեթոդներ

 

3

Հավելված 4

ԳՕՍՏ 5984-99

Նյութեր պայթուցիկ: Փշրտողության որոշման մեթոդներ

 

4

Հավելված 4

ԳՕՍՏ 7102-80

Վառոդներ՝ պիրօքսիլինային և լաքային: Գրաֆիտի զանգվածային մասի որոշման մեթոդներ

 

5

Հավելված 4

ԳՕՍՏ 7140-98

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Մեթանաօդային և փոշեօդային խառնուրդներում փորձարկումների մեթոդներ

 

6

Հավելված 4

ԳՕՍՏ 8061-72

Վառոդներ ծխատու: Կալիումական բորակի պարունակության որոշման մեթոդներ

 

7

Հավելված 4

ԳՕՍՏ 8062-72

Վառոդներ ծխատու: Ծծմբի պարունակության որոշման մեթոդ

 

8

Հավելված 4

ԳՕՍՏ 8063-72

Վառոդներ ծխատու: Խոնավության պարունակության որոշման մեթոդ

 

9

Հավելված 4

ԳՕՍՏ 8064-72

Վառոդներ ծխատու: Չափամասային կազմի որոշման մեթոդ

 

10

Հավելված 4

ԳՕՍՏ 8065-72

Վառոդներ ծխատու: Հիգրոսկոպիկության որոշման մեթոդ

 

11

Հավելված 4

ԳՕՍՏ 8067-72

Վառոդներ ծխատու: Վառոդի փոշու քանակի որոշման մեթոդ

 

12

Հավելված 4

ԳՕՍՏ 11131-65

Նյութեր պայթուցիկ: Հեռավորության վրա ճայթյուն փոխանցելու ունակության որոշման մեթոդ

 

13

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.0-91

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ընդունում և նմուշառում

 

14

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.1-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Տրոտիլի, հանքային յուղերի և նիտրաեթերների զանգվածային մասի որոշման մեթոդներ

 

15

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.2-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Նիտրոեթերների պարունակության որոշման մեթոդ

 

16

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.3-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ամոնիակային բորակի զանգվածային մասի որոշման մեթոդ

 

17

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.4-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Քլորային աղերի պարունակության որոշման մեթոդ

 

18

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.5-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Դինավթալիտի մեջ պարաֆինի պարունակության որոշման մեթոդ

 

19

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.6-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Կարբօքսիմեթիլցելյուլոզի նատրիումական աղի պարունակության որոշման մեթոդ

 

20

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.7-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ազոտաթթվական նատրիումի (կալիումի) պարունակության որոշման մեթոդ

 

21

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.8-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ազոտաթթվական կալցիումի պարունակության որոշման մեթոդ

 

22

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.9-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Նիտրոամինների (հեքսոգենի) պարունակության որոշման մեթոդ

 

23

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.10-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ալյումինի զանգվածային մասի որոշման մեթոդներ

 

24

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.11-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Չլուծվող նյութերի և կոլոիդային բամբակի պարունակության որոշման մեթոդներ

 

25

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.12-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Խոնավության պարունակության որոշման մեթոդներ

 

26

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.13-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ջրակայունության որոշման մեթոդներ

 

27

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.14-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: 100 գ պայթուցիկ նյութում պարունակվող՝ պայթուցիկ նյութի զանգվածի, թղթի և խոնավամեկուսիչ խառնուրդի զանգվածի որոշման մեթոդ

 

28

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.15-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Հեռավորության վրա ճայթյուն փոխանցելու ունակության որոշման մեթոդ

 

29

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.16-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Փամփուշտի տրամագծի հսկողության մեթոդներ

 

30

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.17-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Հատիկաչափական կազմի որոշման մեթոդ

 

31

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.18-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Խտության որոշման մեթոդներ

 

32

Հավելված 4

ԳՕՍՏ 14839.19-69

Նյութեր պայթուցիկ՝ արդյունաբերական: Ճայթյունի լրիվության որոշման մեթոդներ

 

33

Հավելված 4

ԳՕՍՏ 30037-93

Նյութեր պայթուցիկ: Քիմիական և ֆիզիկաքիմիական անալիզների անցկացմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ

 

34

Հավելված 4

ԳՕՍՏ Ռ 50835-2010

Նյութեր պայթուցիկ՝ փշրտող: Հարվածային շեղման ժամանակ շփման նկատմամբ զգայունության բնութագրերի որոշման մեթոդներ

 

35

Հավելված 4

ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 22.2.07-2010

Նյութեր պայթուցիկ՝ հարուցող: Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ

 

36

Հավելված 4

ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ

50835-2010

Նյութեր պայթուցիկ՝ փշրտող: Հարվածային շեղման ժամանակ շփման նկատմամբ զգայունության բնութագրերի որոշման մեթոդներ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան