ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի |
թիվ 108 |
քաղ. Վիտեբսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 47-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 158 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի թիվ 108 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկում կատարվող
1. «Caulophilus latinasus (Say)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ceratitis rosa Karsch |
Նատալյան պտղաճանճ»։ |
2. «Diabrotica barberi Smith & Lawrence»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Diabrotica speciosa (Germar) |
Դիաբրոտիկա յուրահատուկ»։ |
3. «Epitrix cucumeris Harris»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Epitrix subcrinita (LeConte) |
Կարտոֆիլի արևմտյան լվիկաբզեզ»։ |
4. «Ips calligraphus (Germar)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Ips emarginatus (LeConte) |
Ակոսավոր կեղևակեր»։ |
5. «Pseudaulacaspis pentagona (Targioni-Tozzetti)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Pseudips mexicanus (Hopkins) |
Սոճու ամերիկյան «փորագրիչ»»։ |
6. «Rhagoletis cingulata Loew»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«Rhagoletis indifferens Curran |
Բալի արևելյան պտղաճանճ»։ |
7. «Spodoptera eridania (Cramer)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Spodoptera exempta (Walker) |
Եգիպտացորենի աֆրիկյան բվիկ |
8. «Spodoptera litura (Fabricius)»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Strauzia longipennis (Wiedemann) |
Արևածաղկի խայտաթև»։ |
9. «Nacobbus aberrans (Thorne) Thorne & Allen»-ին վերաբերող դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«Xiphinema americanum sensu stricto Cobb |
Ամերիկյան դաշույն-նեմատոդ |
Xiphinema bricolense Ebsary, Vrain & Graham» |
Բրիկոլենսե դաշույն-նեմատոդ |
Xiphinema californicum Lamberti & Bleve-Zacheo» |
Կալիֆոռնիական դաշույն-նեմատոդ»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: