Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 181
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.10.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

2 հոկտեմբերի 2012 թվականի

թիվ 181

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 031/2012) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել՝

1.1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետության (այսուհետ՝ Կողմ) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2017 թվականի մարտի 15–ից ոչ ուշ։ Նշված փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։

1.2. Մինչև 2017 թվականի մարտի 15-ը Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ բացթողումը թույլատրվում են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատմանը (հավաստմանը) առնչվող փաստաթղթերի առկայության դեպքում։

Նշված արտադրանքը մակնշվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան՝ համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով):

Այդպիսի արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում։

1.3. Մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը Մաքսային միության մաքսային տարածքում թույլատրվում են այն արտադրանքի արտադրությունն ու բացթողումը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերի կամ Կողմերի օրենսդրության համաձայն համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման։

1.4. 1.1 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ բաց թողնված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 1.3 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Կողմի օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի ծառայության ժամկետի ընթացքում։

2. Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ. Ն. Կորեշկովին՝ Կողմերի լիազորված մարմինների հետ համատեղ պատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծ և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում սահմանված կարգով այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը։

3. Կողմերի կառավարություններին՝

3.1. Մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

3.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի ժ/պ

Տ.Դ. Վալովայա

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: