Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.09.2013-27.09.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.01.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

31 հունվարի 2013 թվականի

թիվ 13

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ այն արտադրանքի (պատրաստի արտադրանքի) ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի հունվարի 31-ի թիվ 12 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի (պատրաստի արտադրանքի), որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Оծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ (ՄՄ ՏԿ 009/2011)

 

Արտադրանքի անվանումը

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման (հաստատման) մասին փաստաթուղթը

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Յուղեր կոսմետիկական (եթերային)

3301-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների

2. Յուղեր կոսմետիկական (եթերային)՝

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված

3301-ից

պետական գրանցման վկայական

 

3. Օծանելիք

3303 00 100 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների

4. Օծանելիք՝

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված

3303 00 100 0-ից

պետական գրանցման վկայական

 

5. Հարդաջուր, բուրաջուր, անուշահոտ ջրեր, օծանելիքաջուր

3301-ից, 3303 00-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների.

երեխաների համար նախատեսվածների

6. Հարդաջուր, բուրաջուր, անուշահոտ ջրեր, օծանելիքաջուր` նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված

3301-ից, 3303 00-ից

պետական գրանցման վկայական

 

7. Միջոցներ կոսմետիկական՝ շրթունքների շպարման համար

3304 10 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների

8. Միջոցներ կոսմետիկական՝ շրթունքների շպարման համար՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված.

երեխաների համար նախատեսված

3304 10 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

9. Միջոցներ կոսմետիկական՝ աչքերի շպարման համար

3304 20 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների

10. Միջոցներ կոսմետիկական՝ աչքերի շպարման համար՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված

3304 20 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

11. Միջոցներ կոսմետիկական՝ մատնահարդարման կամ ոտնահարդարման համար

3304 30 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների.

երեխաների համար նախատեսվածների

12. Միջոցներ կոսմետիկական՝ մատնահարդարման կամ ոտնահարդարման համար՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված

3304 30 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

13. Դիմափոշի` ներառյալ կոմպակտ դիմափոշին

3304 91 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածի. երեխաների համար նախատեսվածի

14. Դիմափոշի` ներառյալ կոմպակտ դիմափոշին՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված

3304 91 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

15. Այլ կոսմետիկական միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից)՝ ներառյալ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցները

3304 99 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. ինտիմ կոսմետիկայի. մանկական կոսմետիկայի. արհեստական արևայրուքի համար նախատեսվածների. մաշկի սպիտակեցման (գունաբացման) համար նախատեսվածների. վնասակար արտադրական գործոններից մաշկի անհատական պաշտպանության համար նախատեսվածների. կոսմետիկա՝ դաջվածքների, պիլինգների համար

16. Այլ կոսմետիկական միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցներ (բացի դեղամիջոցներից)՝ ներառյալ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցները՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված.

3304 99 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

ինտիմ կոսմետիկան. մանկական կոսմետիկան, արհեստական արևայրուքի համար նախատեսվածները. մաշկի սպիտակեցման (գունաբացման) համար նախատեսվածները.

վնասակար արտադրական գործոններից մաշկի անհատական պաշտպանության համար նախատեսվածները.

կոսմետիկա՝ դաջվածքների. պիլինգներ

     

17. Շամպուններ

3305 10 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների

18. Շամպուններ՝

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված

3305 10 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

19. Միջոցներ կոսմետիկական՝ մազերի մշտական գանգրացման կամ ուղղման համար

3305 20 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

20. Մազերի լաքեր

3305 30 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների

21. Մազերի լաքեր՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված

3305 30 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

22. Մազերի համար այլ կոսմետիկական միջոցներ՝

3305 90 000

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների. մազերի ներկման, գունաբացման և գունաշերտավորման համար նախատեսվածների

23. Մազերի համար այլ կոսմետիկական միջոցներ՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված. մազերի ներկման, գունաբացման և գունաշերտավորման համար նախատեսված

3305 90 000

պետական գրանցման վկայական

 

24. Բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ

3306 10 000 0-ից

3306 90 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների. 0,15 %-ից ավելի (բերանի խոռոչի հիգիենայի հեղուկ միջոցների համար 0,05 %-ից ավելի) քանակությամբ ֆտորիդներ պարունակող՝ բերանի խոռոչի հիգիենայի միջոցների.

ատամների սպիտակեցման համար նախատեսվածների, որոնք պարունակում են ջրածնի պերօքսիդ կամ ջրածնի պերօքսիդ անջատող այլ բաղադրիչներ, այդ թվում՝ կարբամիդի կամ ցինկի պերօքսիդ՝ ջրածնի պերօքսիդի (որպես բաղադրամաս կամ անջատվող նյութ) 0,1%-0,6% կոնցենտրացիայով.

ատամնապրոթեզների համար մաքրող միջոցների. ատամների ու ատամնապրոթեզների համար ֆիքսող մածուկների, փոշիների և հաբերի

25. Բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված. 0,15 %-ից ավելի (բերանի խոռոչի հիգիենայի հեղուկ միջոցների համար 0,05 %-ից ավելի) քանակությամբ ֆտորիդներ պարունակող՝ բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ.

ատամների սպիտակեցման համար նախատեսված, որոնք պարունակում են ջրածնի պերօքսիդ կամ ջրածնի պերօքսիդ անջատող այլ բաղադրիչներ, այդ թվում՝ կարբամիդի կամ ցինկի պերօքսիդ՝ ջրածնի պերօքսիդի (որպես բաղադրամաս կամ անջատվող նյութ) 0,1%-0,6% կոնցենտրացիայով

3306 10 000 0-ից

պետական գրանցման վկայական

բացառությամբ

ատամնապրոթեզների համար մաքրող միջոցների. ատամների ու ատամնապրոթեզների համար ֆիքսող մածուկների, փոշիների և հաբերի

26. Կոսմետիկական միջոցներ՝ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար

3307 10 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. խորանարդիկների տեսքով շիբերի և արյունահոսությունը կանգնեցնող մատիտների

27. Կոսմետիկական միջոցներ՝ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված

3307 10 000 0-ից

պետական գրանցման վկայական

բացառությամբ

խորանարդիկների տեսքով շիբերի և արյունահոսությունը կանգնեցնող մատիտների

28. Անհատական օգտագործման հոտազերծիչներ և հակաքրտնային միջոցներ՝

3307 20 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների.

երեխաների համար նախատեսվածների. ինտիմ կոսմետիկայի

29. Անհատական օգտագործման հոտազերծիչներ և հակաքրտնային միջոցներ՝

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված.

երեխաների համար նախատեսված.

ինտիմ կոսմետիկա

3307 20 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

30. Բուրավետացված աղեր և լոգանք ընդունելու համար այլ բաղադրություններ

3307 30 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների

31. Բուրավետացված աղեր և լոգանք ընդունելու համար այլ արտադրանք՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված.

երեխաների համար նախատեսված

3307 30 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

32. Միջոցներ կոսմետիկական՝ մազահեռացման (դեպիլյացիայի) համար

3307 90 000 8-ից

պետական գրանցման վկայական

 

33. Օճառ ձեռքի (ներառյալ դեղամիջոցներ պարունակող օճառը)՝ քառակողիկների, կտորների ձևով կամ կաղապարված արտադրատեսակների տեսքով, և թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն՝ օճառով կամ լվացող միջոցով ներծծված կամ ծածկված

3401 11 000 1-ից

3401 11 000 9-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների. երեխաների համար նախատեսվածների. ինտիմ կոսմետիկայի

34. Օճառ ձեռքի (ներառյալ դեղամիջոցներ պարունակող օճառը)՝ քառակողիկների, կտորների ձևով կամ կաղապարված արտադրատեսակների տեսքով, և թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն՝ օճառով կամ լվացող միջոցով ներծծված կամ ծածկված նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված.

երեխաների համար նախատեսված.

ինտիմ կոսմետիկա

3401 11 000 1-ից

3401 11 000 9-ից

պետական գրանցման վկայական

 

35. Օճառ ձեռքի՝ այլ ձևերով.

3401 20-ից

3401 20 100 0-ից

3401 20 900 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածի. երեխաների համար նախատեսվածի. ինտիմ կոսմետիկայի

36. Օճառ ձեռքի՝ այլ ձևերով. նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված.

երեխաների համար նախատեսված. ինտիմ կոսմետիկա

3401 20-ից

3401 20 100 0-ից

3401 20 900 0-ից

պետական գրանցման վկայական

 

37. Մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ մաշկը լվանալու համար՝ հեղուկի կամ կրեմի տեսքով`օճառ պարունակող կամ չպարունակող

3401 30 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

բացառությամբ

նանոնյութերի օգտագործմամբ պատրաստվածների.

երեխաների համար նախատեսվածների. ինտիմ կոսմետիկայի. վնասակար արտադրական գործոններից մաշկի անհատական պաշտպանության համար նախատեսվածի

38. Մակերևութաակտիվ օրգանական նյութեր և միջոցներ մաշկը լվանալու համար՝ հեղուկի կամ կրեմի տեսքով`օճառ պարունակող կամ չպարունակող՝ նանոնյութերի օգտագործմամբ պատրաստված. երեխաների համար նախատեսված. ինտիմ կոսմետիկա. վնասակար արտադրական գործոններից մաշկի անհատական պաշտպանության համար նախատեսված

3401 30 000 0-ից

պետական գրանցման վկայական

 

 

Ծանոթագրություն.

Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի (պատրաստի արտադրանքի) անվանումը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը (ծածկագրերը):

(ցանկը փոփ. ԵՏՀԿ 25.06.13 թիվ 140)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: