Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2022 թվականի

թիվ 119

քաղ. Բիշքեկ

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՄԲ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 7-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 34-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշմամբ հաստատված՝ Միասնական ձևով համապատասխանության հավաստագրերի ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի միասնական ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միասնական ձևով համապատասխանության հավաստագրերն ու համապատասխանության հայտարարագրերը, որոնք ընդունվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի օգոստոսի 19-ի

թիվ 119 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Միասնական ձևով համապատասխանության հավաստագրերի ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի միասնական ցանկում կատարվող

1. 3-րդ վանդակում՝

ա) 10.1 դիրքում «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 896-1-95» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60896-11-2015» բառերով.

բ) 10.2 դիրքում «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60622-2002» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60622-2010» բառերով, «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60623-2008» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60623-2019» բառերով, «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 61951-2-2007» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 61951-2-2019» բառերով, «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 61960-2007» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 61960-3-2019» բառերով, «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 62133-2004» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 62133-1-2019 ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 62133-2-2019» բառերով.

գ) 27.1 դիրքում «ԳՕՍՏ 30407-96 (ԻՍՕ 7086-1-82, ԻՍՕ 7086-2-82)» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 30407-2019» բառերով.

դ) 29.1 և 29.2 դիրքերում «ԳՕՍՏ 18221-99» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 18221-2018» բառերով.

ե) 29.4 դիրքում «ԳՕՍՏ 16955-71» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 16955-2019» բառերով.

զ) 29.6 դիրքը «ԳՕՍՏ 21055-96» բառերից հետո լրացնել «ԳՕՍՏ 21055-2019» բառերը.

է) 29.7 դիրքում «ԳՕՍՏ Ռ 50257-92» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 34109-2017» բառերով.

ը) 29.8 դիրքում «ԳՕՍՏ 9268-90» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 9268-2015» բառերով, «ԳՕՍՏ 10199-81» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 10199-2017» բառերով.

թ) 29.9 դիրքում «ԳՕՍՏ 9268-90» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 9268-2015» բառերով.

ժ) 29.10 դիրքում «ԳՕՍՏ 21904-76» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 34152-2017» բառերով.

ժա) 29.11 դիրքում «ԳՕՍՏ 9265-72» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 34152-2017» բառերով.

ժբ) 29.12 դիրքում «ԳՕՍՏ 22841-77» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 34152-2017» բառերով.

ժգ) 29.13 դիրքում «ԳՕՍՏ 22842-88» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 34152-2017» բառերով.

ժդ) 29.14 դիրքում «ԳՕՍՏ 28255-89» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 34152-2017» բառերով.

ժե) 29.15 դիրքում «ԳՕՍՏ 28256-89» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 34152-2017» բառերով.

ժզ) 29.16-29.18 դիրքերում «ԳՕՍՏ 10385-88» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 10385-2014» բառերով.

ժէ) 29.19 դիրքում «ԳՕՍՏ Ռ 51095-97» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 26573.0-2017» բառերով.

ժը) 30.10 դիրքում «ՍՏԲ 1150-2007» բառերը փոխարինել «ՍՏԲ 1150-2013» բառերով.

ժթ) 30.12 դիրքում «ԳՕՍՏ Ռ 53492-2009» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 33958-2016» բառերով.

ի) 33.1 և 33.3 դիրքերում «ԳՕՍՏ Ռ 52488-2005 կամ» բառերը հանել։

2. 4-րդ վանդակում՝

ա) 10.2 դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «85 07 40 000 0» և «85 18 21 000 0» ծածկագրերը հանել, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8507 80 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8507 80 000 9» ծածկագրով.

բ) 34.1 դիրքում «6815 99 000 9-ից» բառերը փոխարինել «3922-ից» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան