Գլխավոր տեղեկություն
Համար
N 357-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 357-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի ապրիլի 1-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան վերանորոգում» ծրագրի մասին» N 183-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «2,044,548,203 դրամ» բառերը փոխարինել «2,236,357,812 դրամ» բառերով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 04703401) և «Արմենլիֆտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00042942) 2023 թվականի ապրիլի 14-ին կնքված՝ թիվ 0084/023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարդատար վերելակի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 357-Ա  որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, 32/2 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքի հիմնովին վերանորոգումը։ Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է (կառուցվել է 1970-ականներին) և դժվարություններ են առաջացել շատ հին լինելու պատճառով` շենքում կրթադաստիարակչական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակակից և հարմարավետ պայմաններ ու ամբողջովին վերանորոգել այն։ Վերանորոգման ենթակա տարածքի ընդհանուր

մակերեսը կազմում է 6500 քառ. մետր:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, բնագավառը՝ հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

2,236,357,812 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղ. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 10-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 14,570,000 դրամի չափով:

2. Շենքի վերանորոգման հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 25,900,000 դրամի չափով:

3. Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 779,925,784 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում:

4. Ամրանների և ամրալարերի ներմուծում` 69,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

5. Շենքի ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմասառնամատակարարման համակարգերի մոնտաժման առաջին փուլի աշխատանքներ՝ 70,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հուլիսի 10-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

6. Շենքի շինարարական II-րդ փուլի աշխատանքներ, այդ թվում՝

1) ներքին հարդարման աշխատանքներ՝ 484,274,064 դրամի չափով.

2) արտաքին այլ աշխատանքներ՝ 35,954,139 դրամի չափով.

3) կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 24,000,000 դրամի չափով.

4) բարեկարգման աշխատանքներ՝ 110,000,000 դրամի չափով.

5) էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 125,000,000 դրամի չափով.

6) ջերմասառնամատակարարման համակարգի մոնտաժման II-րդ փուլի, սանհանգույցների սարքավորումների մոնտաժային, օդափոխության, հրդեհամարման համակարգերի, կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ և

կոնվեկտորների ու ջերմակարգավորիչների մատակարարում ՝ 146,000,000 դրամի չափով:

Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

7. Լողավազանի երեսպատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում։

8. Շենքի արտաքին լուսամուտների, դռների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 110,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

9. Շենքի ներքին դռների և վիտրաժների մոնտաժման աշխատանքներ՝ 35,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 15-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։

10. Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 3,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

11. Վերելակի ներմուծում՝ 6,803,825 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում:

12. Տեսահսկման, հակահրդեհային և մուտքի վերահսկման համակարգերի մոնտաժային աշխատանքներ՝ 22,000,000 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

13. Համակարգչային ցանցի սարքավորումների, ծառայությունների մատակարարում և տեղադրում՝ 24,750,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:

14. Բազմաֆունկցիոնալ դահլիճի ձայնային, բեմի լուսավորության, բեմի վարագույրների, պրոյեկտորի, էկրանի և ձայնագրման ստուդիայի սարքավորումների մատակարարման և մոնտաժման աշխատանքներ՝ 120,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ

նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ՝ 14,570,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

2․ Շենքի վերանորոգման հեղինակային հսկողություն՝ 25,900,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

3․ Շենքի շինարարական աշխատանքներ (շենքի ու շենքը պարփակող շերտերի ուժեղացման աշխատանքներ)՝ 779,925,784 դրամ առանց ԱԱՀ-ի:

4․ Ամրանների և ամրալարերի ներմուծում` 69,000,000 առանց
ԱԱՀ-ի:

5. Շենքի ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմասառնա-մատակարարման համակարգերի մոնտաժման առաջին փուլի աշխատանքներ՝ 70,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի:

6. Շենքի շինարարական II-րդ փուլի աշխատանքներ, այդ թվում՝

1) ներքին հարդարման աշխատանքներ՝ 484,274,064 դրամ առանց ԱԱՀ-ի.

2) արտաքին այլ աշխատանքներ՝ 35,954,139 դրամ առանց ԱԱՀ-ի.

3) կաթսայատան կառուցման աշխատանքներ՝ 24,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

4) բարեկարգման աշխատանքներ՝ 110,000,000 դրամ առանց
ԱԱՀ-ի.

5) էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 125,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

6) ջերմասառնամատակարարման համակարգի մոնտաժման II-րդ փուլի, սանհանգույցների սարքավորումների մոնտաժային, օդափոխության, հրդեհամարման համակարգերի, կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 146,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

7. Լողավազանի երեսպատման և սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 30,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

8. Շենքի արտաքին լուսամուտների, դռների և ճակատների բացվածքների ապակեպատման աշխատանքներ՝ 110,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

9. Շենքի ներքին դռների և վիտրաժների մոնտաժման աշխատանքներ՝ 35,000,000 առանց ԱԱՀ-ի.

10. Վերելակի մոնտաժման աշխատանքներ՝ 3,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

11. Վերելակի ներմուծում՝ 6,803,825 դրամ առանց ԱԱՀ-ի.

12. Տեսահսկման, հակահրդեհային և մուտքի վերահսկման համակարգերի մոնտաժային աշխատանքներ` 22,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

13. Համակարգչային ցանցի սարքավորումների, ծառայությունների մատակարարում և տեղադրում՝ 24,750,000 դրամ առանց ԱԱՀ-ի.

14. Բազմաֆունկցիոնալ դահլիճի ձայնային, բեմի լուսավորության, բեմի վարագույրների, պրոյեկտորի, էկրանի և ձայնագրման ստուդիայի սարքավորումների մատակարարման և մոնտաժման աշխատանքներ՝ 120,000,000 դրամի առանց ԱԱՀ-ի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ