Գլխավոր տեղեկություն
Համար
N 1093-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.10/50(574) Հոդ.1031
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1093-Ն

 

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 11.05.23 N 735-Ն)

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

(նախաբանը փոփ. 10.06.10 N 733-Ն, խմբ. 11.05.23 N 735-Ն)

1. Հաստատել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների`

1) արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 03.02.11 N 188-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 11.05.23 N 735-Ն)

4) արտահանման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

(1-ին կետը խմբ., փոփ. 03.02.11 N 188-Ն, փոփ. 11.05.23 N 735-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 28
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 11.05.23 N 735-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը հավաստում են կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների համապատասխանությունն ստացող երկրների կարանտին բուսասանիտարական պահանջներին:

3․ Արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից։

4. Արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ սահմանված բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ցանկին և ներմուծող երկրների պահանջներին համապատասխան:

5. Արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։

 

II. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

6. Բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար տեսչական մարմնին ներկայացվում է հայտ, որտեղ նշվում են՝

1) արտահանող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

2) արտադրող (աճեցնող, փաթեթավորող, պահեստավորող) անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

3) ներմուծող կամ ստացող երկրի անվանումը.

4) ստացող անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը.

5) արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների անվանումները և քանակությունը.

6) ստացման վայրը․

7) բեռնաթափման վայրը:

7. Տեսչական մարմինը հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է արտահանման կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրման ներկայացվող ապրանքների կարանտին բուսասանիտարական զննում և ստացող երկրի կարանտին բուսասանիտարական պահանջներին դրանց համապատասխանության դեպքում տալիս է բուսասանիտարական հավաստագիր` համաձայն սույն որոշման N 4 հավելվածի:

8. Եթե զննման արդյունքում կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքի մակերեսին կամ փաթեթավորման մեջ հայտնաբերվում են այնպիսի օրգանիզմներ, որոնց մուտքն արգելված է ստացող երկրի կողմից, կամ այդ օրգանիզմներին իրենց մորֆոլոգիական հատկանիշներով նման վնասակար օրգանիզմներ, կամ բույսերի հիվանդությունների ախտանիշներ, կամ կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասվածության նշաններ, ապա բուսասանիտարական հավաստագիր չի տրվում, կատարվում է բեռից նմուշառում և ներկայացվում լաբորատոր փորձաքննության։

9․ Եթե լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվում է բեռում ստացող երկրի կողմից մուտքն արգելված վնասակար օրգանիզմի (օրգանիզմների) առկայությունը, ապա բեռի արտահանումը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրումն արգելվում է՝ բուսասանիտարական հավաստագրի տրամադրման մերժման միջոցով։

10․ Բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը մերժվում է նաև ստացող երկրների հատուկ պահանջներին բեռի չհամապատասխանելու դեպքում։

11․ Եթե լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվում է, որ բեռում առկա չեն այնպիսի վնասակար օրգանիզմներ, որոնց մուտքն ստացող երկրում արգելված է, ապա տրամադրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագիր։

12․ Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը ներկայացվում և 11-րդ կետով սահմանված բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև արտահանվող երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքերի:

13. Արտահանման բուսասանիտարական հավաստագիրը կարող է տրամադրվել նաև արտահանողի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրողի կողմից ներկայացված արտահանվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրվող բեռի վերաբերյալ բուսասանիտարական անձնագրի հիման վրա: Տվյալ դեպքում սահմանային հսկիչ կետի տեսուչն արտահանվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրվող բեռի խմբաքանակը նույնականացնում է ներկայացված բուսասանիտարական անձնագրի հետ և հավաստում, որ բուսասանիտարական անձնագիրը տրված է ներկայացված տվյալ խմբաքանակի համար։

14. Բուսասանիտարական հավաստագիրն առձեռն՝ թղթային եղանակով (անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև արտահանվող երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքում) տրամադրելիս՝ կազմվում է 3 օրինակից, որոնցից բնօրինակը ծառայում է որպես արտահանվող կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր փոխադրվող կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները մինչև նշանակման վայրն ուղեկցող փաստաթուղթ, մեկ օրինակը մնում է սահմանային մաքսային մարմնում, մյուսը պահվում է Տեսչական մարմնում:

 

III. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է ներմուծված կամ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրից փոխադրված կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները մեկ այլ երկիր արտահանելու դեպքում, եթե դրանք բավարարում են ստացող երկրի բուսասանիտարական պահանջներին։

16․ Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրումն իրականացվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրման կարգին համապատասխան։

17. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է նաև այն դեպքերում, եթե վերաարտահանվող կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները`

1) պահեստավորված են.

2) մասնատված են.

3) համակցված են այլ բեռների հետ.

4) վերափաթեթավորված են:

18. Վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է համաձայն սույն որոշման N 5 հավելվածի:

19. Արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագիրը կամ դրա` սահմանված կարգով վավերացված պատճենը (ստացող երկրի համաձայնության դեպքում) ծառայում է որպես վերաարտահանվող կարանտին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքներն ուղեկցող փաստաթուղթ:

(հավելվածը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.06.10 N 733-Ն, 30.07.09 N 857-Ն, խմբ. 03.02.11 N 188-Ն, 11.05.23 N 735-Ն)

(11.05.23 N 735-Ն որոշման համաձայն` հավելվածի 12-րդ կետն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի գործարկման օրվանից:)

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 11.05.23 N 735-Ն)

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 11.05.23 N 735-Ն)

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ FOOD SAFETY INSPECTION BODY OF THE REPUBLIC OF ARMENIA

2. ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
PHYTOSANITARY CERTIFICATE


Original AM

1. Արտահանողի անունն ու հասցեն

Name and address of exporter

3. Բեռ ստացողի հայտարարագրված անունն ու հասցեն

Declared name and address of consignee

4. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
    
 Food Safety Inspection body of the Republic of Armenia

5. Ծագման վայրը

Place of origin

Բույսերի պաշտպանության և կարանտինի մարմին /երկիր/

To Plant Protection and Quarantine Organization of

6. Հայտարարագրված փոխադրամիջոցը

Declared means of conveyance

7. Հայտարարագրված մուտքի վայրը

Declared point of entry

8. Տարբերակման նշաններ /նշառում/, փաթեթների թիվը և նկարագրերը, ապրանքի անվանումը, բույսերի բուսաբանական անվանումը

Distinguishing marks, number and description of packages, name of produce and Botanical name of plants

  9. Հայտարարագրված քանակը

Quantity declared

10. Սա երաշխիք է, որ նկարագրված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները՝ ենթարկվել են տեսչական ստուգման և/ կամ փորձաքննության են ենթարկվել՝ համաձայն համապատասխան պաշտոնական ընթացակարգերի, զերծ են կարանտին վնասակար օրգանիզմներից, որոնք նշված են ներմուծող պայմանավորվող կողմից և համապատասխանում են ներմուծող պայմանավորվող կողմի բուսասանիտարական պահանջներին՝ ներառյալ կարգավորվող ոչ-կարանտին վնասակար օրգանիզմների համար պահանջները:

This is to certify that the plants, plant products and other regulated articles described herein: have been inspected and/or tested according to appropriate official procedures, and are considered to be free from the quarantine pests specified by the importing contracting party, and are considered to conform with the phytosanitary requirements of the importing contracting party, including those for regulated non quarantine pests. They are deemed to be practically free from other pests

11. Լրացուցիչ հայտարարագիր

Additional declaration

ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ
DESINFESTATION AND/OR DESINFECTION TREATMENT

12. Մշակման եղանակը

Treatment

Տրման վայրը
Place of issue


Ամսաթիվը՝
Date:


Լիազորված անձի անունը, ազգանունը
Name of authorized officer:
  Կազմակերպության կնիքը`
Stamp of Organization:


(Ստորագրություն)
(Signature)

13. Քիմիական նյութ /ակտիվ բաղադրիչ/

Chemical (active ingredient)

14. Տևողությունը և ջերմաստիճանը

Duration and temperature

15. Խտություն

Concentration

16. Ամսաթիվը

Date

17. Լրացուցիչ տեղեկություն

Additional information

 

Ներմուծեք նկարագրությունը_19098

(հավելվածը փոփ. 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն, 11.05.23 N 735-Ն)

(Ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն տեքստերի լրացումները և փոփոխությունները տե´ս 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն որոշումների մեջ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
FOOD SAFETY INSPECTION BODY OF THE REPUBLIC OF ARMENIA

2. ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
PHYTOSANITARY CERTIFICATE FOR RE-EXPORT


Original AM

1. Արտահանողի անունն ու հասցեն

Name and address of exporter

3. Բեռ ստացողի հայտարարագրված անունն ու հասցեն

Declared name and address of consignee

4. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
   
Food Safety Inspection body of the Republic of Armenia

5. Ծագման վայրը

Place of origin

Բույսերի պաշտպանության և կարանտինի մարմին /երկիր/

To Plant Protection and Quarantine Organization of

6. Հայտարարագրված փոխադրամիջոցը

Declared means of conveyance

7. Հայտարարագրված մուտքի վայրը

Declared point of entry

8. Տարբերակման նշաններ /նշառում/, փաթեթների թիվը և նկարագրերը, ապրանքի անվանումը, բույսերի բուսաբանական անվանումը

Distinguishing marks, number and description of packages, name of produce and Botanical name of plants

  9. Հայտարարագրված քանակը

Quantity declared

10. Սա երաշխիք է, որ՝
- վերը նշված բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն / պայմանավորվող կողմ/…………………………….- ից /ծագման երկրի պայմանավորվող կողմ/, որն ուղեկցվում է N___ բուսասանիտարական հավաստագրով

  բնօրինակ

   հաստատված պատճեն

- դրանք՝

փաթեթավորված են   վերափաթեթավորված են   սկզբնական  նոր բեռնարկղերում
- հիմք է ընդունվում՝

բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը  լրացուցիչ տեսչական ստուգման արդյունքները,
որոնք համապատասխանում են ներկրող պայմանավորվող կողմի բուսասանիտարական պահանջներին
- Հայաստանի Հանրապետությունում (վերաարտահանման պայմանավորվող կողմ) պահեստավորման ընթացքում ապրանքը չի ենթարկվել վարակման վտանգի:

This is to certify that:
- the plants or plant products and regulated articles described above……………. were imported into the Armenia (contacting party of re-export) from ……………………………(contracting party of country of origin) covered by Phytosanitary Certificate no. …………………………

original    certified true copy
- they are

packed   repacked   in original   in new containers
- based on the

original Phytosanitary Certificate  additional inspection,
they are considered to conform with the current phytosanitary requirements of the importing contracting party, and
- during storage in Armenia (contacting party of re-export) the consignment has not been subjected to the risk of infestation or infection.

11. Լրացուցիչ հայտարարագիր

Additional declaration

ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ/ԿԱՄ ԱԽՏԱՀԱՆՈՒՄ
DESINFESTATION AND/OR DESINFECTION TREATMENT

12. Մշակման եղանակը

Treatment

Տրման վայրը
Place of issue


Ամսաթիվը
Date:


Լիազորված անձի ազգանունը
Name of authorized officer:
  Կազմակերպության կնիքը
Stamp of Organization:


(Ստորագրություն)
(Signature)

13. Քիմիական նյութ /ակտիվ բաղադրիչ/

Chemical (active ingredient)

14. Տևողությունը և ջերմաստիճանը

Duration and temperature

15. Խտություն

Concentration

16. Ամսաթիվը

Date

17. Լրացուցիչ տեղեկություն

Additional information

 

Ներմուծեք նկարագրությունը_19099

(հավելվածը փոփ. 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն, 11.05.23 N 735-Ն)

(Ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն տեքստերի լրացումները և փոփոխությունները տե´ս 10.06.10 N 733-Ն, 15.09.11 N 1315-Ն որոշումների մեջ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան