Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

21 հունիսի 2022 թվականի

թիվ 101

քաղ. Մինսկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՍԱՌՆԱՐԱՆ-ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՍԵՐԻ ԵՎ ԼՐԱԿԱԶՄՈՂ ՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.51-7.1.54 ենթակետերով՝

«7.1.51. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 53 300 0 ծածկագրով դասակարգվող բազուկի տերևուքը կտրող և բազուկահավաք մեքենաների մասեր և լրակազմող մասեր.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4010 32 000 0 ծածկագրով դասակարգվող ծայրափակ շարժափոկեր` սեղանակերպ լայնական հատույթով (սեպաձև փոկեր)` բացի կողավոր շարժափոկերից, 60 սմ-ից ավելի, բայց 180 սմ-ից ոչ ավելի արտաքին շրջանագծի երկարությամբ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6813 20 000 9 ծածկագրով դասակարգվող ֆրիկցիոն (շփական) նյութերի առանձին տեսակներ և դրանից պատրաստված արտադրատեսակներ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 10 100 0 ծածկագրով դասակարգվող հալուն ապահովիչներ՝ 10 Ա-ից ոչ ավելի հոսանքի ուժով

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 70 000 2 և 853670 000 3 ծածկագրերով դասակարգվող միակցիչներ՝ օպտիկական մանրաթելերի, թելքաօպտիկական լարանների կամ կերամիկայից կամ սև մետաղից պատրաստված մալուխների համար

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8539 21 920 0 և 8539 21 980 0 ծածկագրերով դասակարգվող վոլֆրամային թելով հալոգեն շիկացման լամպ։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտում լիազորված անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքները սույն կետում նշված ապրանքներին դասելու վերաբերյալ հաստատման առկայության դեպքում և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

7.1.52. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 53 300 0 ծածկագրով դասակարգվող բազուկի տերևուքը կտրող և բազուկահավաք մեքենաների մասեր և լրակազմող մասեր.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8408 90 410 9 ծածկագրով դասակարգվող սեղմումային բոցավառմամբ ներքին այրման մխոցային շարժիչների առանձին տեսակներ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8414 30 810 6 և 8414 30 890 2 ծածկագրերով դասակարգվող սառնարան-մեքենաների սարքավորումներում օգտագործվող կոմպրեսորների առանձին տեսակներ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8418 99 100 1 ծածկագրով դասակարգվող կողավոր–խողովակավոր տեսակի կոնդենսատորներ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8527 29 000 9, 8708 40 910 9 և 8708 99 930 9 ծածկագրերով դասակարգվող շարժիչային տրանսպորտային միջոցների մասերի և պարագաների առանձին մասեր։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտում լիազորված անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքները սույն կետում նշված ապրանքներին դասելու վերաբերյալ հաստատման առկայության դեպքում և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

7.1.53. Գյուղատնտեսական սարքավորումների մասեր և համալրող մասեր.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6812 99 900 8 ծածկագրով դասակարգվող ասբեստից կամ ասբեստի կամ ասբեստի ու մագնեզիումի կարբոնատի հիմքով ամրանավորած կամ չամրանավորած խառնուրդներից արտադրատեսակներ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7011 10 000 0 ծածկագրով դասակարգվող ապակյա գլանանոթների (այդ թվում՝ փորձանոթների և փողակների) առանձին տեսակներ՝ էլեկտրական լուսավորման սարքավորումների համար.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7315 81 000 0 ծածկագրով դասակարգվող շղթաներ՝ տափօղակային պահանգով.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7320 10 190 0 և 7320 10 900 0 ծածկագրով դասակարգվող թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի առանձին տեսակներ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7320 90 100 0 ծածկագրով դասակարգվող հարթ պտուտակավոր զսպանակներ.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9405 42 001 2 ծածկագրով դասակարգվող կոշտ տպահարթակի վրա լույսի լուսադիոդային աղբյուրներով օգտագործման համար նախատեսված լուսարձակներ և լույսի նեղ ուղղվածությամբ լամպեր։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է գյուղատնտեսության քաղաքականության ոլորտում լիազորված անդամ պետության գործադիր իշխանության մարմնի կամ անդամ պետության գործադիր իշխանության այլ լիազորված մարմնի կողմից տրված՝ ներմուծվող ապրանքները սույն կետում նշված ապրանքներին դասելու վերաբերյալ հաստատման առկայության դեպքում և այդպիսի ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի, ինչպես նաև ներմուծումն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

7.1.54. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9405 42 001 2 ծածկագրով դասակարգվող սառնարան-մեքենաների կոնտեյներներ։

Սույն կետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմումը, գրանցվել են անդամ պետության մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 101 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.50» թվերը փոխարինել «7.1.50-7.1.54» թվերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան