Basic information
Number
N 475-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.06.2022-09.07.2022)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ փոխվարչապետ
Enactment date
28.06.2022
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
28.06.2022
Effective date
29.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 475-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 269-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ ԱՄՆ-ի «Փարոս» հիմնադրամի կողմից «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղի հասցեով ուղարկված ատամնաբուժական օգտագործված աթոռները (4 հատ՝ 345 կգ ընդհանուր քաշով, 2,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,900 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 14-ի «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Ժպտուն ատամներ» ծրագրի մասին» N 269-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

28.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ