Basic information
Number
թիվ 156
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.04.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
30.11.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
30.11.2016
Effective date
05.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 156

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 18-րդ կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգի մասին» հիմնադրույթում կատարել հետեւյալ փոփոխությունները՝

ա) 3.9 կետի 5-րդ ենթակետը լրացնել «բացառությամբ սույն Հիմնադրույթի 3.91 կետում նշված դեպքի» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.91 կետով՝

«3.91. Բուսասանիտարական սերտիֆիկատում նշված համարին թամբով քարշակի համարի չհամապատասխանելը՝ բուսասանիտարական սերտիֆիկատը անվավեր ճանաչելու պատճառ չէ, այն պայմանով, որ նրա կողմից քարշակվող կիսակցորդի եւ կցորդի (առկայության դեպքում) համարները համապատասխանում են բուսասանիտարական սերտիֆիկատում նշված համարներին:»:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation