ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2022 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական և պարենային կայունության ապահովմանն ուղղված միջոցների իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 60 որոշմամբ հաստատված՝ Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 22-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել «՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի ««Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 33 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքի» բառերով․
բ) 30-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«30. Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով ապրանքի ծագումը հաստատելու համար ներկայացվում է ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը՝ բացառությամբ սույն կանոնների 35-րդ կետում նշված դեպքերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 3-ի «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններում փոփոխություն կատարելու մասին և 2019-nCov կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում ապրանքի ծագման հավաստագիր ներկայացնելու առանձնահատկությունների մասին» թիվ 36 որոշման մեջ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի «Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 33 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում, կամ սույն կանոնների 41-րդ կետով նախատեսված դեպքում՝ ապրանքի ծագման հայտարարագիրը։»։
2. Սահմանել, որ 2022 թվականի մարտի 1-ից 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 60 որոշմամբ հաստատված՝ Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների 27-րդ կետով նախատեսված ուղղակի գնման պայմանը չի կիրառվում որպես պարտադիր պայման՝ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու համար
բ) «Եվրասիական տնտեսության միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված նպատակների համար ապրանքի ծագումը հաստատելու համար կարող է տրամադրվել ապրանքի ծագման հավաստագրի էլեկտրոնային կամ թղթային պատճենը՝ նշված հավաստագրի բնօրինակը առաջիկայում պարտադիր ներկայացնելու պայմանով՝ ոչ ուշ, քան ապրանքների հայտարարագրի գրանցման օրվանից 6 ամիս ժամկետում։ Այս դեպքում հայտարարողի կողմից հավաստագրի պատճենի դարձերեսին ձեռքով գրվում կամ տպվում է ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը նշված ժամկետում մաքսային մարմին ներկայացնելու մասին պարտավորությունը (ազատ ձևով)։
3. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետներում ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը չներկայացնելու դեպքում ապրանքի ծագումը համարվում է չհաստատված։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի մարտի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.2023, թիվ 133 | 29.12.2023, թիվ 33 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|