ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2022 թվականի |
թիվ 5 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ 8-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 55-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների 8-րդ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով
«13 |
Սնկամարմիններ (0602 90 100 0) |
ծագումը պետք է լինի կարտոֆիլի քաղցկեղից (Synchytrium endobioticum) և տեխասյան արմատային փտումից (Phymatotrichopsis omnivora) զերծ գոտիներից, վայրերից և(կամ) արտադրության տարածքներից, բազմակեր սապատավոր ճանճից (Megaselia scalaris) զերծ վայրերից և(կամ) արտադրության տարածքներից»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: