ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2022 թվականի |
թիվ 32 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության պայմանանշանների մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 76 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պայմանանշանների մասին հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության պայմանանշանների մասին հիմնադրույթում կատարվող
1. 1-ին կետի երրորդ պարբերությունում «անդամ պետությունների» բառերը փոխարինել «Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)» բառերով:
2. 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների» բառերից հետո լրացնել «, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Միության դատարանի նախագահի, Միության դատարանի դատավորների» բառերով:
3. 7-րդ կետում «, Միության դատարանի դատավորների» բառերը հանել:
4. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«10. «Միությանն առընթեր դիտորդ պետությունների դրոշները դասավորվում են ռուսերենի այբբենական կարգով՝ անդամ պետությունների դրոշների աջ կողմից (եթե դրանց դեմքով կանգնել): Հրավիրված այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների դրոշները դասավորվում են ռուսերենի այբբենական կարգով՝ Միությանն առընթեր դիտորդ պետությունների դրոշների աջ կողմից:
Միության մարմնի նիստն անցկացնելու ժամանակ այն անդամ պետության կամ Միությանն առընթեր այն դիտորդ պետության դրոշը, որի տարածքում անցկացվում է նիստը, տեղադրվում է Միության դրոշի աջ կողմից (եթե դրանց դեմքով կանգնել):
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին ներկա պատվիրակությունների ղեկավարներին լուսանկարելու արարողությունն անցկացնելիս դրոշների դասավորության կարգը սահմանվում է այն պետության կողմից, որի տարածքում անցկացվում է նիստը:
Միության մարմնի նիստը տեսակոնֆերանս կապի ձևաչափով անցկացնելու դեպքում այդ նիստին ներկա պատվիրակության ղեկավարի աջ կողմից տեղադրվում է Միության դրոշը (եթե դեմքով կանգնել դեպի նշված պատվիրակության ղեկավարը), իսկ ձախ կողմից՝ համապատասխան անդամ պետության (Միությանն առընթեր դիտորդ պետության, հրավիրված այլ պետության, միջազգային կազմակերպության) դրոշը:»:
5. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«11. «Միությանն առընթեր դիտորդ պետությունների զինանշանները դասավորվում են ռուսերենի այբբենական կարգով՝ անդամ պետությունների զինանշանների աջ կողմից (եթե դրանց դեմքով կանգնել): Հրավիրված այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների զինանշանները դասավորվում են ռուսերենի այբբենական կարգով՝ Միությանն առընթեր դիտորդ պետությունների զինանշանների աջ կողմից:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|