ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2023 թվականի N 636-Ն
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-574-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-573-Ն Հայաստանի Հանրապետության օրենքների 1-ին և 2-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 636-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք (այսուհետ՝ խաղադրույք ընդունելու իրավունք) տրամադրելու կարգը:
2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքներով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է լիազոր մարմնի կողմից սույն կարգով՝ առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման, խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում սահմանված պետական տուրքի վճարման և համապատասխան տեղեկացումը լիազոր մարմնին ներկայացնելու դեպքում:
4. Կազմակերպիչը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին ներկայացնում է տեղեկացում՝ համաձայն Ձև 1-ի կամ Ձև 2-ի, որտեղ նշվում են`
ա) կազմակերպության անվանումը և կազմակերպչի համապատասխան լիցենզիայի համարը.
բ) պետական գրանցման համարը.
գ) կազմակերպչի ՀՎՀՀ-ն.
դ) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքի դրույքաչափը, գումարը և վճարման ամսաթիվը.
ե) «Պետական տուրքի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթիվը.
զ) տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` ներկայացվում է հայտատուի ցանկությամբ.
է) կապի միջոցները՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
5. Եթե սույն կարգի 4-րդ կետով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը թերի է կամ եթե տեղեկացման մեջ առկա են անհամապատասխանություններ, ապա տեղեկացումը համարվում է չներկայացված, ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունքի հաշվառումը չի իրականացվում, և իրավունքը չի ծագում, ինչի մասին լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ տեղեկացնում է կազմակերպչին։
6. Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքում տեղեկացումը համարվում է չներկայացված, ապա կազմակերպիչը կարող է 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգով սահմանված նոր տեղեկացում:
7. Եթե սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետներում խաղադրույք ընդունելու իրավունք ստանալու տեղեկացումը չի համարվում չներկայացված, ապա կազմակերպիչը համարվում է հաշվառված լիազոր մարմնում, և խաղադրույք ընդունելու իրավունքը համարվում է տրված տեղեկացման մեջ նշված խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթվից, իսկ ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպության դեպքում՝ լիցենզիայի տրման ամսաթվից:
8. Կազմակերպիչը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին տեղեկացում ներկայացնում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված պետական տուրքը վճարելուց հետո՝ մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի՝ օրենքով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ:
9. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը խաղադրույք ընդունելու իրավունքն ստանալու համար լիազոր մարմին տեղեկացում ներկայացնում է օրենքով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարելուց հետո՝ համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
10. Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում տրված խաղադրույք ընդունելու իրավունքները հաշվառվում են լիազոր մարմնի կողմից, և տեղեկացման մեջ ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում տեղեկացումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Խաղադրույք ընդունելու իրավունքը գործում է մինչև օրենքով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրը ներառյալ:
12. Խաղադրույք ընդունելու իրավունքը կասեցվում է համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման դեպքում: Խաղադրույք ընդունելու իրավունքի կասեցումը համարվում է վերացված համապատասխան լիցենզիայի գործողության կասեցումը վերացված համարվելու պահից:
13. Խաղադրույք ընդունելու իրավունքը դադարում է համապատասխան լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում:
14. Տեղեկացումը, սույն կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով կամ թղթային տարբերակով:
15. Սույն կարգի իմաստով տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով:
Ձև 1
Տեղեկացում ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար
Իրավաբանական անձի` կազմակերպչի անվանումը |
||||||||||||
Պետական գրանցման համարը |
| |||||||||||
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի համարը |
||||||||||||
Կազմակերպչի ՀՎՀՀ |
||||||||||||
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթիվը (նշվում է, եթե խաղադրույք ընդունելու իրավունքի համար առաջին անգամ չի ներկայացնում տեղեկացում) |
||||||||||||
Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքի դրույքաչափը, գումարը և վճարման ամսաթիվը |
||||||||||||
Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը (ներկայացվում է կազմակերպչի ցանկությամբ) |
□□□□□□□□□□□□□□□□□□□□ | |||||||||||
Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն |
_______________
Ներկայացրած անձ
|
_____________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը (առկայության դեպքում) |
____ _____________ 20 թվական
Ձև 2
Տեղեկացում տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար
Իրավաբանական անձի` կազմակերպչի անվանումը |
||||||||||||
Պետական գրանցման համարը |
| |||||||||||
Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման համապատասխան լիցենզիայի համարը |
||||||||||||
Կազմակերպչի ՀՎՀՀ |
||||||||||||
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով խաղադրույք ընդունելու իրավունքի նախատեսված սահմանաչափերն ավարտվելու ամսաթիվը (նշվում է, եթե խաղադրույք ընդունելու իրավունքի համար առաջին անգամ չի ներկայացնում տեղեկացում) |
||||||||||||
Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքի դրույքաչափը, գումարը և վճարման ամսաթիվը |
||||||||||||
Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը (ներկայացվում է կազմակերպչի ցանկությամբ) |
□□□□□□□□□□□□□□□□□□□□ | |||||||||||
Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն |
_______________
Ներկայացրած անձ
|
_____________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը, պաշտոնը (առկայության դեպքում) |
____ _____________ 20 թվական
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|