Գլխավոր տեղեկություն
Համար
N 1860-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1860-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 283-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1662-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 1-ին կետը «ժամանակավոր կացարաններում» բառերից հետո լրացնել «կամ մետաղյա, փայտյա կամ կիսաքարաշեն տնակներում (այսուհետ՝ ոչ հիմնական շինություններում)» բառերով.

2) հավելվածի 2-րդ կետի «ա», «գ», «դ» ենթակետերը և 2.1-ին կետը «ժամանակավոր կացարանում» բառերից հետո լրացնել «կամ ոչ հիմնական շինություններում» բառերով.

3) հավելվածի 2-րդ կետի «ե» ենթակետում և 26-րդ կետում «N 3 ձևին համապատասխան» բառերը փոխարինել «NN 2 և 3 ձևերին համապատասխան» բառերով.

4) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով.

«է. աջակցությունից կարող են օգտվել նաև այն անձինք, որոնք չեն հաշվառվել սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետներում, սակայն ունեն բնակելի տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինությունում։ Ծրագրից միայն կարող են օգտվել սույն ենթակետում նշված այն անձինք, որոնց բնակելի տունը քանդվել է, կամ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա է քանդման։ Բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննությունը պատվիրվում և ներկայացվում է բնակելի տների սեփականատերերի կողմից։».

5) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու պայմանով: Այն անձանց դեպքում, ում ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհված են իրենց կողմից, սակայն չունեն առանձին խոհանոց և սանհանգույց, վկայագիրը տրամադրվում է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության, իսկ մարզերում ծրագրի իրականացման ժամանակ՝ համայնքային սեփականությանը հանձնելու պայմանով՝ սույն կարգի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան: Այն անձանց, որոնք բնակվում են ոչ հիմնական շինություններում կամ ունեն բնակելի տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում, վկայագիրը տրամադրվում է ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները` սահմանված կարգով աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո, շահառուի միջոցներով` քանդելու և տարածքն ազատելու պայմանով։ Ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները քանդվում, իսկ տարածքներն ազատվում են աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո: Ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները շահառուների կողմից գույքային իրավունքների պետական գրանցումից հետո քանդվում են մեկամսյա ժամկետում։ Նշված ժամկետում շահառուի կողմից քանդման և տարածքի ազատման աշխատանքները չկատարվելու դեպքում դրանք իրականացվում են համապատասխան համայնքապետարանի կողմից՝ նույն ժամկետում։

Եթե ոչ հիմնական շինությունը կամ խարխուլ տունը քանդվում և տարածքն ազատվում է շահառուի կողմից, ապա քանդման արդյունքում առաջացած շինանյութը տնօրինվում է շահառուի կողմից։ Եթե այդ աշխատանքներն իրականացվում են համայնքապետարանի կողմից շինանյութը տնօրինվում է համայնքապետարանի կողմից։

Ընտանիքի որևէ անդամի՝ ծրագրին մասնակցելուց հրաժարվելը կամ սույն ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ծրագրից դուրս մնալն ընտանիքին չի ազատում ժամանակավոր կացարանում իրենց զբաղեցրած սենյակների հանձնման կամ ազատման պարտավորությունից, իսկ ոչ հիմնական շինություններում բնակվող անձանց կամ այն անձանց, որոնք ունեն բնակելի տուն, որի խարխուլ լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում՝ ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները քանդելու և տարածքն ազատելու պարտականությունից:».

6) հավելվածի 27-րդ կետի «ժամանակավոր բնակության վայրի» բառերից հետո հանել «(ժամանակավոր կացարանի)» բառերը.

7) հավելվածի 38-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «մարզպետի աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքին նվիրելու համապատասխան դիմումը համայնքապետարան» բառերով.

8) հավելվածի 38-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ. ոչ հիմնական շինությունների և խարխուլ տների դեպքում՝ դրանք քանդելու և տարածքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելուց հետո: Ոչ հիմնական շինությունները կամ խարխուլ տները ենթակա են քանդման վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո շահառուի կամ համապատասխան համայնքապետարանի կողմից։».

9) հավելվածի 38.1-ին կետում «Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համապատասխան դիմումը մարզպետի աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքին նվիրելու համապատասխան դիմումը համայնքապետարան» բառերով.

10) հավելվածի 38.1-ին կետը «նվիրատվության պայմանագրի» բառերից հետո լրացնել «, իսկ ոչ հիմնական շինությունների և խարխուլ տների դեպքում՝ քանդելու և տարածքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի պատճենները» բառերով.

11) որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Երևան քաղաքում շահառու ճանաչված անձը տրամադրված վկայագրով բնակարան ձեռք բերելու դեպքում Պետական գույքի կառավարման կոմիտե գրավոր դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու վերաբերյալ: Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում միգրացիոն ծառայություն է ներկայացնում շահառուի կողմից Պետական գույքի կառավարման կոմիտե մուտքագրված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի պատճենները։ Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմումն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։

Մարզում շահառու ճանաչված անձը տրամադրված վկայագրով բնակարան ձեռք բերելու դեպքում համապատասխան համայնքապետարան գրավոր դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը համայնքին նվիրելու վերաբերյալ։ Համայնքապետարանը դիմումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարան է ներկայացնում շահառուի կողմից համայնքապետարան մուտքագրված դիմումի և կից փաստաթղթերի պատճենները, որոնք ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանը ներկայացնում է միգրացիոն ծառայություն։ Համայնքապետարանը դիմումն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը համայնքին նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։ Համայնքապետարանը գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացն ավարտում է շահառուի հետ պայմանագիր կնքելուց հետո մեկամսյա ժամկետում, որի մասին, գույքային իրավունքների պետական գրանցման գործընթացն ավարտելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկատվություն է ներկայացնում մարզպետարան, իսկ մարզպետարանը նույն ժամկետում՝ միգրացիոն ծառայություն։

Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, կոմունալ ծախսերի վճարման մասին պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները։».

12) N 3 ձևում «2021» թիվը փոխարինել «2022» թվով.

13) N 4 ձևով հաստատված պայմանագրի 1.1-ին կետը «շահառուին» բառից հետո լրացնել «(ընտանիքի անդամների թիվ՝ _____ անձ)» բառերով.

14) N 4 ձևով հաստատված պայմանագրի 2.3.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.3.5. Առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահառուին տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ավարտը, ազատել զբաղեցված ժամանակավոր կացարանը։ Ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած լինելու դեպքում նույն ժամկետներում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության, իսկ մարզերում՝ համայնքային սեփականությանը հանձնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։ Ոչ հիմնական շինությունների կամ խարխուլ տների դեպքում՝ քանդել դրանք և ազատել տարածքը վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում։ Նշված ժամկետում շահառուի կողմից քանդման և տարածքի ազատման աշխատանքները չկատարվելու դեպքում դրանք իրականացվում են համապատասխան համայնքապետարանի կողմից՝ նույն ժամկետում։

Եթե ոչ հիմնական շինությունը կամ խարխուլ տունը քանդվում և տարածքն ազատվում է շահառուի կողմից, ապա քանդման արդյունքում առաջացած շինանյութը տնօրինվում է շահառուի կողմից։ Եթե այդ աշխատանքներն իրականացվում են համայնքապետարանի կողմից շինանյութը տնօրինվում է համայնքապետարանի կողմից։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 283-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներն ուղղել միգրացիոն ծառայության կողմից 2021-2022 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքներով Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, բնակարանային խնդրի լուծմանը։ Սույն կետով նախատեսված ծրագրի իրականացման համար վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)՝ Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում տվյալ համայնքի քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված 1 քառ. մետրի համար գներով: Եթե տվյալ համայնքում քաղաքային բնակավայր առկա չէ, աջակցության չափը որոշվում է տվյալ մարզի համար Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված այլ քաղաքային բնակավայրերում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գների միջինացված արժեքով։ 2022 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները փոխանցվում են նոտարների դեպոզիտ հաշիվներին՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարգով`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետին՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ից հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ մարզերի նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ մարզերի և համապատասխան նոտարական տարածքների, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների քանակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նշված նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:»։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 697-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության 2019-2021 թվականների պետական բյուջեից 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Երևան քաղաքի վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած, բնակարանի կարիք ունեցող շահառուների համար Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված 900018000456 դեպոզիտ հաշվին փոխանցված և չիրացված 465,057.5 հազ. դրամ գումարից 107,386.0 հազ. դրամը թողնել հաշվին և ուղղել բնակարանների գնման վկայագրերի միջոցով բնակարանների ձեռքբերման համար ծրագրի շահառուներին ֆինանսական աջակցության տրամադրմանը՝ աջակցություն ստացող շահառուների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության դեպքում: Մնացած 357,671.5 հազ. դրամ գումարը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի 900018000308 դեպոզիտ հաշվին փոխանցված և չիրացված 289,359.5 հազ. դրամ գումարը՝ ընդամենը 647,031.0 հազ. դրամը, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վերոնշյալ հաշվեհամարների սեփականատերեր համարվող նոտարները փոխանցում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նոտարական տարածքի նոտարի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված 900018000639 դեպոզիտ հաշվին՝ ծրագրի շարունակականությունը մարզերում ապահովելու համար:

(3-րդ կետը խմբ. 27.04.23 N 608-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1662-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման 5-րդ կետում «2022 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերը փոխարինել «2023 թվականի փետրվարի 13-ի դրությամբ» բառերով.

2) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.

«5.1. Սահմանել, որ մարզերի նոտարների դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1860-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1860-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1860-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1860-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1860-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1860-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1860-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.04.23 N 608-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2023, N 608-Ն 28.04.2023, N 1860-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան