Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 201
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.12.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 201

քաղ. Մոսկվա

 

ՎՐԱՍՏԱՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՖԵՌՈՍԻԼԻԿԱՄԱՆԳԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) (այսուհետ՝ արձանագրություն) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառել Վրաստանի ծագում ունեցող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7202 30 000 0 ծածկագրով դասակարգվող ֆեռոսիլիկամանգանի նկատմամբ՝ հավելվածի համաձայն սահմանված չափով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

Եվրասիական տնտեսական միությունում ֆեռոսիլիկամանգան արտադրողների հասցեով ուղարկել առաջարկություններ (վարքագծային պայմաններ)՝ գնային միջանցքներ սահմանելու վերաբերյալ՝ հաշվի առնելով CRU Bulk Ferroalloy Monitor հրատարակչության տվյալներով ֆեռոսիլիկամանգանի համաշխարհային գները, և դրանց ապահովման նկատմամբ հսկողություն իրականացնել.

սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված առաջարկություններին (վարքագծային պայմաններին) համապատասխան սահմանված՝ գնային միջանցքները միմյանց հետևող երկու օրացուցային եռամսյակների շրջանակներում չպահպանելու փաստը հաստատելու դեպքում նախաձեռնել սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի վերանայում՝ արձանագրության 110-րդ կետին համապատասխան, նախատեսելով նշված հակագնագցման միջոցը չկիրառել մինչև արձանագրության 272-րդ կետին համապատասխան վերանայման ավարտը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 201 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 201 որոշման 1-ին կետում նշված ֆեռոսիլիկամանգան

«Ջորջիան Մանգանեզի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (իրավաբանական հասցեն՝ Վրաստան, քաղ․ Թբիլիսի, Սաբուրտալինսկի շրջան, Մերաբ Ալեքսիձեի փող․ թիվ 12, օֆիսային հրապարակ թիվ 39, 8-րդ հարկ, բլոկ «բ»)

21,40

 

«Չիատուրմանգանում Ջորջիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (իրավաբանական հասցեն՝ Վրաստան, Տերժոլինսկի շրջան, գյուղ Նախշիրգելե

փաստացի հասցեն՝ Վրաստան, քաղ․ Թբիլիսի, Շավգուլիձեի փող․ թիվ 1)

24,22

 

այլ

24,22

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: