Basic information
Number
թիվ 136
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.01.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
30.11.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
30.11.2016
Effective date
23.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 136

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի մասին» որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »           -ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 81-րդ և 104-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստել և ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը՝

մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը՝ անդամ պետություններում գոյություն ունեցող առևտրային հարթակներն օգտագործելու մասին առաջարկներ, այդ թվում՝ դրանք արդիականացնելու (անհրաժեշտության դեպքում) կամ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակներում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման համար նոր առևտրային հարթակներ ստեղծելու, ինչպես նաև արդիականացումը ֆինանսավորելու կամ այդպիսի առևտրային հարթակներ ստեղծելու համար արտաբյուջետային աղբյուրներ ներգրավելու մեխանիզմի մասին.

մինչև 2017 թվականի մայիսի 1-ը՝ Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման առնչությամբ միջոցառումների (բացառությամբ տեղեկատվության փոխանակման այն համակարգի ձևավորման առնչությամբ միջոցառումների, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցությունը) ֆինանսավորման մասին առաջարկներ՝ նշելով ֆինանսավորման համապատասխան աղբյուրներով ֆինանսավորման նախնական ծավալները.

մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և (կամ) տեղեկատվության փոխանակման` Եվրասիական տնտեսական միության էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի սուբյեկտների փոխգործակցությունն ապահովող համակարգի ձևավորման համար այլ (այդ թվում՝ գոյություն ունեցող) մեխանիզմներ օգտագործելու հնարավորության մասին առաջարկներ, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման այդպիսի համակարգի ձևավորման առնչությամբ միջոցառումների ֆինանսավորման մասին առաջարկներ։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20    թվականի      

թիվ      որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: