Գլխավոր տեղեկություն
Համար
N 561-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 561-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1922-Ն որոշման՝

1) նախաբանում «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասով» բառերով.

2) հավելվածի 1-ին կետը «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառերից հետո լրացնել «և էներգասպառման ոլորտում» բառերով.

3) hավելվածի 2-րդ կետում «փոխադրմանը» բառը փոխարինել «փաթեթավորմանը, շրջանառության դուրս բերմանը» բառերով.

4) hավելվածի 3-րդ կետը «տեղադրող» բառից հետո լրացնել «շահագործող,» բառով.

5) հավելվածի III բաժնի վերնագրում «Շուկա մուտք գործելու պայմանները» բառերը փոխարինել «Շրջանառության մեջ դնելու պայմանները» բառերով.

6) hավելվածի 6-րդ կետում «իրացման» բառը փոխարինել «շրջանառության դուրսբերման» բառերով.

7) hավելվածի 10-րդ կետում «Արտադրողը» բառից հետո լրացնել «ներմուծողը,» բառով, իսկ «իրացվող» բառը փոխարինել «շրջանառության դուրսբերվող» բառերով.

8) hավելվածի 12-րդ կետի «ը» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 019/2011)» բառերով.

9) hավելվածի 50-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով.

10) hավելվածի XIV բաժնի՝

ա. «Ստանդարտի նշագիրը» սյունակի «17719» թիվը փոխարինել «17717» թվով,

բ. «Ստանդարտի նշագիրը» սյունակը լրացնել «ԳՕՍՏ 9.014» բառերով և «Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը» սյունակը՝ «Ժամանակավոր հակակոռոզիոն ապրանքի պաշտպանություն: Ընդհանուր պաhանջներ։» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական: