Գլխավոր տեղեկություն
Համար
N 652-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2023 թվականի N 652-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշման 1-ին կետի՝

1) 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածի ցանկում՝

ա. «1601» թիվը փոխարինել «1601 00» թվով,

բ. 11.03.10 ծածկագրով պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«11.03.10

խմորման ենթարկված այլ խմիչքներ (խնձորագինի, տանձի գինի, մեղրագինի), ալկոհոլ պարունակող խմիչքների խառնուրդներ

2206 00

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ

լ

ամսական»,

 

գ. 11.04.10 ծածկագրով պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«11.04.10

վերմուտ և այլ բուրավետացված
խաղողի գինիներ

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և
արոմատիկ էքստրակտներ

լ

ամսական».

 

2) 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածի ցանկում «7109» թիվը փոխարինել «7109 00 000 0» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» N 817-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում «2402 10 00011» թիվը փոխարինել «2402 10 000 01» թվով, «2402 10 00012» թիվը՝ «2402 10 000 02» թվով, «2402 90 00011» թիվը՝ «2402 90 000 01» թվով, «2402 90 00012» թիվը՝ «2402 90 000 02» թվով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1208-Ն որոշման՝

1) վերնագրում, 1-ին կետում, 1-ին կետով սահմանված հավելվածի վերնագրում «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերը, հավելվածի 6-րդ կետով սահմանված N 1 ձևի վերնագրում և 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված N 5 ձևի վերնագրում «ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերը, ինչպես նաև հավելվածի 1-ին կետում «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) դասվող ապրանքների»ուղղ. բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերով.

2) N 3 ձևում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշման համաձայն» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան