Գլխավոր տեղեկություն
Համար
N 559-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 559-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերության և որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի «ա» ենթակետի մեջ «հանրակրթական» բառը փոխարինել «կրթական» բառով.

2) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«հեռավար կրթության կազմակերպումը.».

3) որոշման հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով՝

«զ) հեռավար կրթության կազմակերպումը։».

4) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 16-րդ կետի «ժգ» ենթակետը.

5) որոշման հավելվածի 20-րդ կետում՝

ա․ «դ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից» բառերը փոխարինել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունից» բառերով,

բ․ «ե» ենթակետում «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից» բառերը փոխարինել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից» բառերով.

6) որոշման հավելվածի 23-րդ կետում «յուրաքանչյուր 2 ամիսը մեկ» բառերը փոխարինել «տարեկան առնվազն 4» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական: