Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.02.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

18 փետրվարի 2022 թվականի

թիվ 13

քաղ. Բիշքեկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 45-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1․ Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի փետրվարի 18-ի

թիվ 13 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող

 

1․ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0210 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «ալյուր» բառից հետո լրացնել «՝ մանր և խոշոր աղացվածքի» բառերով․

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0303 ծածկագրով դիրքում «մսի» բառերը փոխարինել «այլ մսի» բառերով․

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0305 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «ձկնալյուր` մանր և խոշոր աղացվածքի, և ձկներից հատիկներ` սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*» բառերը հանել.

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0306 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Խեցգետնակերպներ՝ պատյանի մեջ կամ առանց պատյանի, կենդանի, թարմ, պաղեցրած, սառեցրած, չորացրած*, աղ դրված* կամ աղաջրի մեջ դրված*. խեցգետնակերպներ՝ ապխտած*՝ պատյանի մեջ կամ առանց պատյանի, մինչև ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման չենթարկված կամ ենթարկված. խեցգետնակերպներ՝ պատյանի մեջ՝ շոգեխաշած* կամ եռացող ջրի մեջ եփած*, պաղեցրած կամ չպաղեցրած, սառեցրած կամ չսառեցրած, չորացրած* կամ չչորացրած, աղ դրված* կամ աղ չդրված, աղաջրի մեջ դրված* կամ աղաջրի մեջ չդրված».

5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0307 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «․ ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի և հատիկներ կակղամորթներից` սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*» բառերը հանել.

6) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0308 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «․ ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի և հատիկներ՝ ջրային անողնաշարավորներից՝ բացի խեցգետնակերպներից և կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*» բառերը հանել․

7) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0308 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«

0309

Ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի և հատիկներ ձկից, խեցգետնակերպներից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից, սննդի մեջ օգտագործելու համար պիտանի*

».

 

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0410 00 000 0 ծածկագրով դիրքում՝

առաջին սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «0410 00 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «0410» ծածկագրով․

երկրորդ սյունակում «Կենդանական ծագում ունեցող սննդամթերք» բառերը փոխարինել «Միջատներ** և կենդանական ծագում ունեցող այլ սննդամթերք» բառերով․

9) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0505 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «և դրանց» բառերը փոխարինել «կամ դրանց» բառերով․

10) 0511-ից, 9601-ից, 9705 00 000 0-ից ծածկագրերով դիրքում առաջին սյունակում «9705 00 000 0-ից» բառերը փոխարինել «9705-ից» բառերով․

11) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1506 00 000 0 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «կենդանական» բառը փոխարինել «կենդանական ծագման» բառերով․

12) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1516 10 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենդանական ծագման ճարպեր ու յուղեր և դրանց զտամասերը».

13) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1516 20 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «բուսական» բառը փոխարինել «բուսական ծագման» բառերով.

14) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1518 00 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենդանական, բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպեր ու յուղեր և դրանց զտամասերը՝ եփված, թթվեցրած, ջրազրկված, սուլֆացված, օդային փչումով թթվեցրած, պոլիմերացված տաքացմամբ՝ վակուումում կամ իներտ գազի մեջ, կամ քիմիապես վերափոխված այլ եղանակով՝ բացի 1516 ապրանքային դիրքում ընդգրկված մթերքներից. սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական, բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերից և յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից, այլ տեղում չնշված կամ չընդգրկված»․

15) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1601 00 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «կամ արյունից» բառերը փոխարինել «, արյունից կամ միջատներից**» բառերով․

16) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1602 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «կամ արյունից» բառերը փոխարինել «, արյունից կամ միջատներից**» բառերով․

17) 1901 90 910 0-ից ծածկագրով դիրքի առաջին սյունակում «1901 90 910 0-ից» բառերը փոխարինել «1901 90 920 0-ից» բառերով․

18) 1901 90 990 0-ից ծածկագրով դիրքի առաջին սյունակում «1901 90 990 0-ից» բառերը փոխարինել «1901 90 980 0-ից» բառերով․

19) 2106 90 920 0-ից ծածկագրով դիրքի առաջին սյունակում «2106 90 920 0-ից» բառերը փոխարինել «2106 90 930 0-ից» բառերով․

20) 2106 90 980 4 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սննդի մեջ օգտագործման համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերքներ՝ կենդանական կամ բուսական ծագման ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից, 15 % զանգվածային բաժնից ավելի կաթնային ճարպերի պարունակությամբ*»․

21) 2106 90 980 9-ից ծածկագրով դիրքի առաջին սյունակում «2106 90 980 9-ից» բառերը փոխարինել «2106 90 980 8-ից» բառերով․

22) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2304 00 000 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «թափոններ» բառը փոխարինել «մնացորդներ» բառով․

23) 2306 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերի կամ յուղերի զատման ընթացքում՝ բացի 2304 ապրանքային դիրքում նշվածներից, չաղացած կամ աղացած, չհատիկավորված (չգրանուլացված) կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար».

24) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3502 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «(սպիտակուցներ)» բառը հանել.

25) 3507 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «(էնզիմներ)» բառը հանել.

26) 3822 00 000 0-ից ծածկագրով դիրքում՝

առաջին սյունակում «3822 00 000 0-ից» բառերը փոխարինել «3822-ից» բառերով.

երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր տակդիրով, պատրաստի ախտորոշիչ կամ լաբորատոր ազդանյութեր՝ տակդիրով կամ առանց տակդիրի՝ չբաժնեծրարված կամ բաժնեծրարված հավաքածուներում (անասնաբուժության մեջ կիրառելու համար)՝ բացի 3006 ապրանքային դիրքում նշված ապրանքներից. հավաստագրված չափանմուշային նյութեր (անասնաբուժության մեջ կիրառելու համար)».

27) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4206 00 000 0 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Արտադրատեսակներ ներքին օրգաններից (բացի շերամի մետաքսազատիչ գեղձերից), սինյուգայից, պարկերից կամ ջլերից».

28) 9705 00 000 0-ից ծածկագրով դիրքի առաջին սյունակում «9705 00 000 0-ից» բառերը փոխարինել «9705 22 000 0-ից, 9705 29 000 0-ից» բառերով.

29) լրացնել հետևյալ բովանդակությամբ «**» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝

«**Անասնաբուժական հսկողությունը միջատների (միջատների մասերի) նկատմամբ անցկացվում է համապատասխան պահանջները հաստատելուց հետո։»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների նկատմամբ անասնաբուժական միջոցների կիրառման ոլորտում բացառումների մասին» թիվ 810 որոշման հավելվածում՝

1) աղյուսակի առաջին սյունակի անվանման մեջ «ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» բառերով.

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1516 20 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «բուսական» բառը փոխարինել «բուսական ծագման» բառերով.

3) 2304 00 000 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «թափոններ» բառը փոխարինել «մնացորդներ» բառով.

4) 2306-ից ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերի կամ յուղերի զատման ընթացքում՝ բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքում նշվածներից, չաղացած կամ աղացած, չհատիկավորված (չգրանուլացված) կամ հատիկավորված, որոնք օգտագործվում են կենդանիներին կերակրելու համար».

5) 3507 ծածկագրով դիրքի երկրորդ սյունակում «(էնզիմներ)» բառը հանել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: