Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 հունվարի 2022 թվականի

թիվ 6

քաղ. Բիշքեկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 9-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 49-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի հունվարի 21-ի

թիվ 6 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.13 և 6.14 կետերով՝

«6.13. Միության մաքսային տարածք հսկողության ենթակա այն ապրանքները ներմուծելիս, որոնք, միասնական անասնաբուժական պահանջներին համապատասխան, պետք է ուղեկցվեն անասնաբուժական սերտիֆիկատներով, արտահանող երկրի իրավասու մարմնի հետ համաձայնեցմամբ, անասնաբուժական հսկողության ընթացակարգի անցկացումն արագացնելու համար հնարավոր է հսկողության ենթակա ապրանքի համար տրված անասնաբուժական սերտիֆիկատի մասին նախնական ծանուցման մեխանիզմի կիրառում՝ թիվ 81 հավելվածի համաձայն սահմանված ձևով։ Նախնական ծանուցումն ուղարկվում է արտահանող երկրի իրավասու մարմնի կողմից այն անդամ պետության լիազորված մարմին, որն ապրանքի նշանակման երկիրն է, էլեկտրոնային փոստի միջոցով, համապատասխան վեբ ձևը լրացնելու կամ այլ այնպիսի եղանակով, որը համաձայնեցված է արտահանող երկրի իրավասու մարմնի և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից։ Արտահանող երկրի իրավասու մարմնի կողմից տրված, էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատի ուղեկցությամբ հսկողության ենթակա ապրանքը ներմուծելու դեպքում նախնական ծանուցման մեխանիզմ չի կիրառվում։

6.14. Ապրանքի նշանակման երկիր հանդիսացող անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձինք կարող են պակասեցնել սույն հիմնադրույթի 6.5 և 6.10 կետերում նշված՝ երրորդ երկրներից ներմուծված հսկողության ենթակա ապրանքների (արտադրանքի) զննվող խմբաքանակներն անցակետերում և այն ապրանքների նշանակման (առաքման) վայրերում` ելնելով Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 835 որոշման համաձայն անցկացված ռիսկի գնահատման արդյունքներից, ինչպես նաև հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից խախտումների բացակայությունը, որոնց հայտնաբերման դեպքում նշված պաշտոնատար անձանց կողմից ձևակերպվել են ակտեր՝ թիվ 1 և 6 հավելվածների համաձայն սահմանված ձևերով։»։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 81 հավելվածով՝

 

«Հավելված թիվ 81

 

(ձև)

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք մատակարարվող հսկողության ենթակա ապրանքների համար տրված անասնաբուժական սերտիֆիկատների վերաբերյալ նախնական ծանուցում

 

Համարը՝ը/կ

Անասնաբուժական սերտիֆիկատի համարը

Անասնաբուժական սերտիֆիկատում նշված՝ հսկողության ենթակա ապրանքներն արտադրող ձեռնարկության անվանումը և համարը

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ստացող կազմակերպության անվանումը

Տրանսպորտային միջոցը

Կապարակնիքի համարը

Ապրանքի տեսակը

Զտաքաշը (տոննա)

Ուղարկողի հասցեն (ապրանքների բեռնման)

Ստացողի հասցեն (ապրանքների բեռնաթափման)

                   
                   
                   
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: