Գլխավոր տեղեկություն
Համար
N 1489-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.04.2023-30.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.27/71(1011).1 Հոդ.1178.14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1489-Ն

 

ԾԵՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.12.14 N 1499-Ն)

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 35-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ծերության նպաստի չափը՝ 31600 դրամ.

2) հաշմանդամության նպաստի չափերը՝

ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 31600 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 31600 դրամ,

գ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 31600 դրամ,

դ. ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող երեխայի համար՝ 39000 դրամ.

3) կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 31600 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ.

4) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ:

(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1499-Ն, 29.11.18 N 1408-Ն, 26.12.19 N 1920-Ն, փոփ., խմբ. 16.12.21 N 2043-Ն, փոփ. 24.08.22 N 1340-Ն, 08.09.22 N 1404-Ն, խմբ. 21.04.23 N 558-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձի հաշմանդամության նպաստի չափը սահմանել՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված չափով.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված չափով.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված չափով.

4) «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված չափով։

(3-րդ կետը լրաց. 21.04.23 N 558-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան