ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 20 |
քաղ. Բիշքեկ |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, կատարել հետևյալ փոփոխությունները՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 20 որոշմամբ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան
1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 138-151-րդ կետեր.
«138. Եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 83550)18:
139. Պատուհանների լվացման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85320):
140. Մաքրման մասնագիտացված ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85340):
141. Փաստաթղթերի բազմացման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85940):
142. Հասցեատերերի ցուցակներ կազմելու և ըստ դրանց նյութեր ուղարկելու ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85950):
143. Մյուս կատեգորիաներում չներառված օժանդակ ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85990)՝ սրբագրման մասով:
144. Կահույքի վերանորոգման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 87240):
145. Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների արտադրության ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 96149)՝ հետևյալի մասով՝
1) նկարահանման հրապարակում կենցաղային ֆուրգոնի ծառայություններ.
2) բեմի տեխնիկական անձնակազմի ծառայություններ (օրինակ՝ բուտաֆոր):
146. Լվացքի վճարովի մեքենաների ծառայություններ (ՀԱԴ-ից 9711)՝ ինքնասպասարկման վճարովի մեքենաների օգտագործմամբ տեքստիլ արտադրատեսակները մաքրելու ծառայությունների մասով:
147. Տեքստիլ արտադրատեսակները մաքրելու ծառայություններ (ՀԱԴ-ից 9713)՝ հետևյալի մասով՝
կոլեկտիվների և ձեռնարկությունների համար տեքստիլ սպիտակեղենի և հագուստի լվացք, մաքրում և արդուկում.
սպիտակեղենի պահեստների համար լվացք, մաքրում և արդուկում.
տնային տնտեսությունների համար լվացք, մաքրում և արդուկում.
տեքստիլ արտադրատեսակների, կահույքի և գորգերի մաքրում հաճախորդի տանը.
գորգերի, ծալազարդարանքների, վարագույրների և այլնի մաքրում:
148. Արդուկման ծառայություններ (ՀԱԴ-ից 9714)՝ հագուստի և այլ տեքստիլ արտադրատեսակների մեքենայական արդուկման ծառայությունների մասով:
149. Ներկման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 9715) հագուստի և այլ տեքստիլ արտադրատեսակների ներկման ծառայությունների մասով, որոնք կապված չեն այդպիսի իրերի արտադրության հետ:
150. Կոշկեղենի մաքրման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 97990):
151. Վճարովի ավտոմատների ծառայություններ, ինչպիսիք են արյան ճնշման չափումը, մարմնի քաշը կշռելը, պահեստավորման խցիկները, կոշկեղենի մաքրումը, լուսանկարահանումը և այլն (ՀԱԴ-ից՝ 97990):»:
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ տողատակի 18-րդ ծանոթագրություն.
«18 Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար գործում է 2023 թվականի հունվարի 1-ից, Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|