Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-46-Ն-17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.05.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-46-Ն-17

2023 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

 1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մաթևոսյան Աննա Գևորգի» բառերը փոխարինել «Դանիելյան Անի Կարենի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 7-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էրեբունի» բառը փոխարինել «Արաբկիր» բառով,

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 13-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Աջափնյակ-2» բառով,

4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 31-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աջափնյակ -2» բառը փոխարինել «Էրեբունի» բառով,

5) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վեդու» բառը փոխարինել «Մասիսի» բառով,

6) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Լոռու մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Պողոսյան Արմեն Էդուարդի» բառերով,

7) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Բերդ» բառը փոխարինել «Իջևան» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մխիթարյան Սասուն Սուրենի» բառերով,

8) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Սևան» բառը փոխարինել «Գավառ» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Ճամբարակի» բառը փոխարինել «Մարտունու» բառով, իսկ «Դատավոր» սյունակի «Դանիելյան Անի Կարենի» բառերը փոխարինել «Կարապետյան Արտավազդ Նորայրի» բառերով,

9) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վարդենիսի» բառից առաջ լրացնել «Ճամբարակի,» բառը,

10) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սևանի» բառից առաջ լրացնել «Գավառի,» բառը,

11) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ճամբարակի, Սևանի,» բառերը հանել,

12) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մաթևոսյան Աննա» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. մայիսի 2

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան