Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2023-23.12.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.04.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2023 թվականի N 4-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «4 993 315 200 (չորս միլիարդ ինը հարյուր իննսուներեք միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «4 994 840 400 (չորս միլիարդ ինը հարյուր իննսունչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար չորս հարյուր)» բառերով:

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «5 918 315 200 (հինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «6 169 637 500 (վեց միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր)» բառերով:

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «925 000 000 (ինը հարյուր քսանհինգ միլիոն)» բառերը փոխարինել «1 174 797 100 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն յոթ հարյուր իննսունյոթ հազար մեկ հարյուր)» բառերով:

 

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N10-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների.

1) հաստատել Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2) որոշման հավելվածի 1-ին, 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3) որոշման հավելվածի 2-րդ 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

          ԿՈՂՄ ( 17 )

Ա․ Փելեշյան


 

ԴԵՄ( 0 )
------

 ՁԵՌՆՊԱՀ ( 0 )
----

Ա․ Բերնեցյան

Լ․ Թադևոսյան

 

 

Ա․ Դեմիրխանյան

Վ․ Մկրտչյան

 

 

Ա. Խաչատրյան

Հ․ Մանուկյան

 

 

Հ․ Խլոպուզյան

Գ․ Հարությունյան

 

 

Ա․ Ալավերդյան

Ա․ Հարությունյան

 

 

Լ. Հովսեփյան

Ն․ Հովհաննիսյան

 

 

Գ․ Քալանթարյան

Դ․ Խաչատրյան

 

 

Ս․ Ղամբարյան

Է․ Մարգարյան

   

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2023 թ. ապրիլի 26

ք. Վանաձոր

 

 

Հավելվածներ 1-3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.11.2023, N 77-Ն 23.12.2023, N 4-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան