ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 457-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,046,398,492 դրամ ընդհանուր արժողությամբ «Բնակելի շենքերի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ախուրյան Կոոպշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05801184) 2022 թվականի մայիսի 11-ին կնքված՝ N ՀՀ/ԳԲՏ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 2,046,398,492 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Մաթևոսյան | 
| 
 Երևան | 
| 27.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| ՀավելվածՀՀ փոխվարչապետի N 457-Ա որոշման | 
ԾՐԱԳԻՐ
«ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
| 1. | Ծրագրի նպատակը | Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում կառուցել 9 հարկանի 2 բնակելի շենքերով համալիր՝ Գյումրի քաղաքում բնակվող 44 օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողների, երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող ընտանիքների համար, որոնք երբևէ չեն ստացել փոխհատուցում երկրաշարժի ժամանակ կորցրած տան դիմաց | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից | 
| 3. | Բարեգործը | «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) | 
| 4. | Ծրագիրը կատարողը | «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երեւան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը | Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաք, բնագավառը՝ սոցիալական | 
| 6. | Ծրագրի բյուջեն | 2,046,398,492 դրամ | 
| 7. | Բարեգործություն ստացողը | Գյումրի քաղաքում բնակվող 44 օրյա պատերազմի հաշմանդամ զինծառայողներ, երկրաշարժից անօթևան մնացած, տնակներում բնակվող ընտանիքներ | 
| 8. | Ծրագրի իրականացման տեւողությունը | Ծրագրերը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հունիսի 17-ից մինչև 2024թ. մարտի 29-ը | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել 9 հարկանի 2 բնակելի շենքերով համալիր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում՝ 2,046,398,492 դրամ, ժամկետը՝ 2022 թ. հունիսի 17-ից մինչև 2024թ. մարտի 29-ը | 
| 10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը | Նախատեսվում է կատարել կոնստրուկտորական, համաշինարարական և օդափոխության համակարգի աշխատանքներ, անցկացնել ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերը, անցկացնել արտաքին ինժեներական ցանցերը, կատարել ներքին հարդարման աշխատանքները, կատարել տարածքի բարեկարգում ՝ 2,046,398,492 դրամ | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը | Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Համագործակցություն չի նախատեսվում | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66- Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: | 
| Հայաստանի Հանրապետության | Հ. Մաթևոսյան | 
| 
 Երևան | 
| 27.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |