Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-46-Ն-16
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.05.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-46-Ն-16

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում և 3.1-ին կետում «ցանկը» բառից հետո լրացնել «և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը» բառերը,

2) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 8-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Արթուր Աթաբեկյան» բառերը,

3) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «քաղաքացիական» բառը փոխարինել «քրեական» բառով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Անի Մխիթարյան» բառերը փոխարինել «Արշակ Վարդանյան» բառերով,

4) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վճռաբեկ դատարան» բառերը փոխարինել «Սնանկության դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Սերգեյ Չիչոյան» բառերը փոխարինել «Արթուր Աթաբեկյան» բառերով,

5) Հավելված 3-ի «դ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Մամիկոն Դրմեյան» բառերը փոխարինել «Արման Թովմասյան» բառերով,

6) Որոշման 3.1-ին կետով հաստատված 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. մայիսի 2

ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2023 թ. մայիսի 2-ի թիվ

ԲԴԽ-46-Ն-16 որոշման

 

«Հավելված 4

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի մարտի 25-ի թիվ

ԲԴԽ-16-Ն-6 որոշման

 

ՑԱՆԿ

 

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐԻ

 

N

ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱՎՈՐ

ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ

1.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան

Մնացական Մարտիրոսյան

5%

2.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան

Արթուր Մկրտչյան

75%

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: