Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 86
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2013-11.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.04.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2013 թվականի

թիվ 86

Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ, ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 237 որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) կիրառման և կատարման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող, և արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) իրականացման միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի 32-35-րդ դիրքերում «2012 թվական» բառերը փոխարինել «2013 թվական» բառերով, «2013 թվական» բառերը փոխարինել «2014 թվական» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.11.2022, թիվ 167 11.12.2022, թիվ 86
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան