ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 180 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 185 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետին և 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 20-ի «Այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի մասին, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ» թիվ 185 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 180 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ։»։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի ձևը, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 180 որոշման խմբագրությամբ) |
ՁԵՎ
այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ
|
» |
3. Նշված որոշմամբ հաստատված՝ այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի լրացման կարգում, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ՝
ա) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«3-րդ սյունակը չի լրացվում։».
բ) 12-րդ կետի երկրորդ պարբերությունը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Այդ տեղեկությունները չեն նշվում, եթե վճարման փաստաթուղթը ձևավորվել է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգով՝ առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության։»։
4. Լրացնել այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթում հետևյալ բովանդակությամբ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգով, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ՝
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ |
ԿԱՐԳ
այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ
1. Սույն կարգով սահմանվում են այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կանոնները, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ (այսուհետ՝ վճարման փաստաթուղթ)։
2. Վճարման փաստաթղթում նշված տեղեկությունները ենթակա են փոփոխման՝
ա) էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում (այսուհետ՝ ԷԲՈՒՄՀ) հայտագրված տեղեկություններում այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում, որոնք հանգեցնում են վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտությանը.
բ) մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա մաքսային վճարների հաշվարկման մեջ, տույժերի գումարների հաշվեգրման մեջ և (կամ) մաքսային վճարների, տույժերի վճարման (բռնագանձման) մասին տեղեկություններում սխալների հայտնաբերման դեպքում.
գ) մաքսային վճարների, տույժերի գումարների վճարման (բռնագանձման) կամ վերադարձման (հաշվանցման) մասին տեղեկությունների արտացոլման դեպքում.
դ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) մաքսային մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքների ուսումնասիրության արդյունքների հիման վրա կամ դատական մարմինների՝ ուժի մեջ մտած որոշումների հիման վրա.
ե) մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումից տարբերվող այլ հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, որոնց դեպքում վճարման փաստաթղթում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան, դադարում է՝ բացառությամբ Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետով նախատեսված հանգամանքների (բացի Բելառուսի Հանրապետությունից).
զ) վճարման փաստաթղթում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարելու դեպքում՝ Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան (Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության համար).
է) Օրենսգրքին համապատասխան սահմանված դեպքերում, երբ վճարման փաստաթղթում հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում (Ռուսաստանի Դաշնության համար)։
3. Վճարման փաստաթղթում փոփոխությունները (լրացումները) կատարվում են վճարման փաստաթուղթը լրացրած մաքսային մարմնի կողմից (կամ այլ մաքսային մարմնի կողմից՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում, որի մաքսային մարմինը լրացրել է վճարման փաստաթուղթը)։
4. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում վճարման փաստաթղթում փոփոխությունները (լրացումները) կատարվում են՝
նախքան ապրանքների բացթողումը ԷԲՈԻՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ Օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ կետով (իսկ ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում՝ 6-րդ կետով) սահմանված՝ ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում.
ապրանքների բացթողումից հետո ԷԲՈԻՄՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում՝ ոչ ուշ, քան էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի ճշգրտումը գրանցելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն կարգի 2-րդ կետի «բ» - «է» ենթակետերով սահմանված դեպքերում վճարման փաստաթղթում փոփոխությունները (լրացումները) կատարվում են այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար մաքսային մարմնի կողմից հիմքեր սահմանելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Բելառուսի Հանրապետությունում մաքսատուրքերի, հարկերի վճարման (բռնագանձման) առնչությամբ փոփոխությունների (լրացումների) կատարումը թույլատրվում է իրականացնել այն ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, որում մաքսատուրքերի, հարկերի վճարված (բռնագանձված) գումարները մուտքագրվել են Օրենսգրքի 266-րդ հոդվածի 20-րդ կետին համապատասխան սահմանված հաշիվներին։
5. Վճարման փաստաթղթում փոփոխությունները (լրացումները) կատարվում են նոր վճարման փաստաթղթի լրացման միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 185 որոշմամբ հաստատված՝ այն անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրքերի, հարկերի վճարման փաստաթղթի լրացման կարգին համապատասխան, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվում է էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի կիրառմամբ՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.
ա) «Էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի համարը» վանդակում նշվում են ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարը, որը փոխանցվում է նախկինում լրացված վճարման փաստաթղթից, և նոր վճարման փաստաթղթի հերթական համարը (սկսած «01»-ից՝ թվով առաջին նոր վճարման փաստաթղթի համար, «02»՝ երկրորդի համար, «03»՝ երրորդի համար և այլն)։ Էլեկտրոնային փաստաթղթի ձևով լրացված նոր վճարման փաստաթղթի հերթական համարը նշվում է վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով լրացվածինը՝ ԷԲՈՒՄՀ-ի գրանցման համարից հետո «/» բաժանման նշանով.
բ) «В1.Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակի 2-րդ սյունակում նշվում են բոլոր տեղեկությունները այն վճարման փաստաթղթի «В1.Վճարման (բռնագանձման) մանրամասները» վանդակի 2-րդ սյունակից, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև նոր տողերով ներկայացվում են վճարման փաստաթղթում փոփոխությունների (լրացումների) կատարման կապակցությամբ վճարված (բռնագանձված) կամ վերադարձման (հաշվանցման) ենթակա մաքսային վճարների, տույժերի գումարների մասին տեղեկությունները։
Վերադարձման (հաշվանցման) ենթակա մաքսային վճարների, տույժերի գումարների մասին տեղեկությունները նշելու դեպքում վճարի, տույժերի գումարը 2-րդ տարրում նշվում է «-» մինուսի նշանով։
3-րդ սյունակը լրացվում է սույն կարգի 2-րդ կետի «ե»-«է» ենթակետերով նախատեսված դեպքերում վճարման փաստաթղթում փոփոխություններ (լրացումներ) կատարելու դեպքում։ 3-րդ սյունակում նշվում են վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պարտավորությունը դադարել է վճարի, տույժերի վճարման և (կամ) բռնագանձման կապակցությամբ), և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում։ Այդ տեղեկությունները նշվում են վճարի, տույժերի յուրաքանչյուր տեսակի համար առանձին՝ այն փաստաթղթերի կտրվածքով, որոնց հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, կամ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում:
Վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, ձևավորվում են հետևյալ սխեմայով.
1-ին տարրը՝ վճարի տեսակի ծածկագիրը՝ հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.
2-րդ տարրը՝ վճարի, տույժերի այն գումարը, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում.
3-րդ տարրը՝ վճարի արժույթի թվային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան.
4-րդ տարրը՝ այն փաստաթղթի համարը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, կամ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ փաստաթուղթը կազմվում է.
5-րդ տարրը՝ այն փաստաթղթի ամսաթիվը, որի հիման վրա վճարման պարտավորությունը դադարել է, կամ բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ փաստաթուղթը կազմվում է.
6-րդ տարրը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարելու ամսաթիվը կամ դրանց բռնագանձումը դադարեցնելու ամսաթիվը.
7-րդ տարրը՝ դեպքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Մաքսային մուտքի օրդերի լրացման և դրանում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի թիվ 2 հավելվածով նախատեսված այն դեպքերի դասակարգչին համապատասխան, որոնց դեպքում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը դադարում է, և (կամ) դրանց բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում։
Թղթային կրիչով փաստաթղթի ձևով նոր վճարման փաստաթղթի լրացման դեպքում վճարի, տույժերի այն գումարի մասին տեղեկությունները, որի առնչությամբ վճարման պարտավորությունը դադարել է, և (կամ) բռնագանձման միջոցներ չեն ձեռնարկվում, ներկայացվում են առանձին տողերով (սկսած 1-ին տարրից), բոլոր տարրերը միմյանցից բաժանվում են «-» անջատման գծի նշանով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:
Էլեկտրոնային փաստաթղթի ձևով նոր վճարման փաստաթղթի լրացման դեպքում այդ տեղեկությունները նշվում են վճարման փաստաթղթի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։
Բելառուսի Հանրապետությունում 3-րդ սյունակը չի լրացվում։
6. Նոր վճարման փաստաթուղթը լրացվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով՝ կախված այն բանից, թե ինչ ձևով է լրացվել վճարման փաստաթուղթը, որում կատարվում են փոփոխությունները (լրացումները)։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|