Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 147
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.09.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 147

քաղ. Մոսկվա

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 007/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշմամբ ընդունված՝ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 007/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 147 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 007/2011) կատարվող

 

1. 1-ին հոդվածի 1-ին կետում՝

ա) առաջին պարբերությունից «՝ անկախ ծագման երկրից» բառերը հանել.

բ) երրորդ պարբերությունը «գալանտերեայի արտադրատեսակներ,» բառերից հետո լրացնել «սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ մեկանգամյա օգտագործման,» բառերով։

2. 2-րդ հոդվածում՝

ա) յոթերորդ պարբերությունը հանել.

բ) իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«հազվադեպ օգտագործման արտադրատեսակներ՝ արտադրատեսակներ, որոնք նախատեսված են շաբաթը առավելագույնը 2 անգամ 4 ժամից ոչ ավելի անդադար կրելու համար՝ արտադրատեսակի մականշվածքում համապատասխան տեղեկատվության նշմամբ.»։

3. 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի երրորդ պարբերությունը «թաթպանները» բառից հետո լրացնել «(բացի կաշվից)» բառերով, «ձեռնոցները» բառից հետո լրացնել «(բացի կաշվից)» բառերով.

բ) 2-րդ կետում՝

ութերորդ պարբերությունը լրացնել «(չի որոշվում այն հարդարման դետալների և 2-րդ շերտի արտադրատեսակների երեսի դետալների հիգրոսկոպիկությունը, որոնք անմիջական շփում չունեն օգտագործողի մաշկի հետ, եթե դրանք նախատեսված են արտադրատեսակի երեսի դեկորատիվ ձևավորման համար. աստառով հագուստի և արտադրատեսակների դեպքում հիգրոսկոպիկությունը որոշվում է երեսի նյութի և աստառի համար առանձին)» բառերով.

իններորդ պարբերությունը լրացնել «(աստառով հագուստի և արտադրատեսակների դեպքում որոշվում է երեսի նյութի և աստառի համար առանձին)» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ըստ «օդաթափանցելիություն» ցուցանիշի` փորձարկում չի անցկացվում այն արտադրատեսակներում, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, շրջազգեստներ, բաճկոնակներ, կիսատաբատներ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածքով, ցանցկեն) ենթադրում է բարձր օդաթափանցելիություն, ինչպես նաև այն արտադրատեսակներում, որոնք ունեն օդափոխանակությունն ապահովելու համար կառուցվածքային տարրեր։»։

4. 6-րդ հոդվածի 2-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- արհեստական մորթուց (բացի խավում 80 %-ից ոչ պակաս բրդյա մանրաթելի ներդրմամբ արհեստական մորթուց) և բայկայից՝ մսուրային տարիքի երեխաների համար նախատեսված ձմեռային կոշիկներում։»։

5. 9-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերության մեջ «դիստրիբյուտորի» բառը փոխարինել «վաճառողի» բառով։

6. 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ «դիստրիբյուտոր» բառը փոխարինել «վաճառող» բառով։

7. 12-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերության մեջ «կիսավարտիքներ» բառը փոխարինել «տակդիրներ-կիսավարտիքներ» բառերով։

8. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածում՝

ա) 2-րդ դիրքի 2-րդ վանդակից «,աթոռիկ» բառը հանել.

բ) 3-րդ դիրքի 2-րդ վանդակում «կիսավարտիքներ» բառը փոխարինել «տակդիրներ-կիսավարտիքներ» բառերով.

գ) 10-րդ դիրքի 1-ին վանդակից «սպորտային,» բառը հանել։

9. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 7 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Թիվ 7 հավելված

«Երեխաների և դեռահասների համար

նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 147 որոշման խմբագրությամբ)

 

Ատամի խոզանակներին, լնդերի մերսիչներին և բերանի խոռոչի խնամքի համար նախատեսված նույնանման արտադրատեսակներին ներկայացվող կենսաբանական անվտանգության պահանջները

 

Ցուցանիշի տեսակը

Ցուցանիշի անվանումը

Ցուցանիշի բնութագիրը, նորմատիվ

1

2

3

Թունաբանական ցուցանիշներ1

սուր թունավորություն՝ պերօրալ օգտագործման դեպքում

5000 մգ/կգ-ից ավելի

ազդեցություն փորձարարական կենդանիների լորձաթաղանթի վրա

գրգռիչ ազդեցության ցուցիչ՝ 0 բալ

զգայունացնող ազդեցություն

էֆեկտի բացակայություն

in vitro այլընտրանքային մեթոդներով սահմանվող ընդհանուր թունավորության ազդեցություն

բացակայություն

Կլինիկական ցուցանիշներ

տեղային գրգռիչ և ալերգիկ ազդեցություն

բացակայություն միանգամյա օգտագործման դեպքում՝ 24 ժամվա ընթացքում և ամենօրյա երկանգամյա օգտագործման դեպքում՝ 72 ժամվա ընթացքում

մաքրող ազդեցություն (միայն ատամի խոզանակների համար)

ըստ Գրին-Վերմիլիոնի՝ բերանի խոռոչի հիգիենայի ցուցիչի սկզբնական արժեքի 40%-ից ոչ պակաս նվազում՝ ատամների մեկանգամյա ստուգիչ մաքրման դեպքում

 

10. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ ծանոթագրություններով՝

«3. Աստառով հագուստի և 2-րդ շերտի արտադրատեսակների դեպքում հիգրոսկոպիկությունը և օդաթափանցելիությունը որոշվում են երեսի նյութի և աստառի նյութի համար առանձին։

4. 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների և դեռահասների համար չի որոշվում այն հարդարման դետալների և 2-րդ շերտի արտադրատեսակների երեսի դետալների հիգրոսկոպիկությունը, որոնք անմիջական շփում չունեն կամ սահմանափակ շփում ունեն (արտադրատեսակի երեսի մակերեսի մինչև 10 %-ը) օգտագործողի մաշկի հետ, եթե դրանք նախատեսված են արտադրատեսակի երեսի դեկորատիվ ձևավորման համար։»։

11. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 9 հավելվածի «2-րդ շերտի հագուստ և կարի արտադրատեսակներ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

2-րդ շերտի հագուստ և կարի արտադրատեսակներ՝
երեսի նյութ
աստառ



3
4 <4>



3
4



3<3>
4



-
-



-
-

»:

 

12. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 13 հավելվածում՝

ա) «Մինչև 1 տարեկան (փափուճներ՝ չափսեր, մմ՝ 95, 100, 105, 110, 115, 120, 125)», «1 տարեկանից մինչև 3 տարեկան (մսուրային տարիքի համար՝ չափսեր, մմ՝ 105, 110, 115, 120, 125, 130, 135, 140)», «3 տարեկանից մինչև 5 տարեկան (մանկական՝ չափսեր, մմ՝ 145, 150, 155, 160, 165)» և «5 տարեկանից մինչև 7 տարեկան (նախադպրոցական՝ չափսեր, մմ՝ 170, 175, 180, 185, 190, 195, 200)» դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Մինչև 1 տարեկան (փափուճներ՝ չափսեր, մմ՝ 95, 100, 105, 110, 115, 120, 125)

կոշիկի կիսազույգի զանգվածը, գ՝

 

փափուճներ (բացի ձմեռայիններից)

60-ից ոչ ավելի

փափուճներ ձմեռային

110-ից ոչ ավելի

1 տարեկանից մինչև 3 տարեկան (մսուրային տարիքի համար՝ չափսեր, մմ՝ 105, 110, 115, 120, 125, 130, 135, 140)

կոշիկի կիսազույգի զանգվածը, գ՝

 

ձմեռային և գարնանային-աշնանային

220-ից ոչ ավելի

ամառային

120-ից ոչ ավելի

տնային

120-ից ոչ ավելի

ճկունությունը, Н/սմ (Н) (բացի ձմեռայիններից)5

6 (40)-ից ոչ ավելի

կոշիկի կրնկի բարձրությունը, մմ՝

 

ամառային և տնային

6-ից ոչ ավելի

ձմեռային և գարնանային-աշնանային

10-ից ոչ ավելի

3 տարեկանից մինչև 5 տարեկան (մանկական՝ չափսեր, մմ՝ 145, 150, 155, 160, 165)

կոշիկի կիսազույգի զանգվածը, գ՝

 

ձմեռային և գարնանային-աշնանային

300-ից ոչ ավելի

ամառային

170-ից ոչ ավելի

տնային

130-ից ոչ ավելի

ճկունությունը, Н/սմ (Н) (բացի ձմեռայիններից)5

11 (100)-ից ոչ ավելի

կրնկի բարձրությունը, մմ

10-ից ոչ ավելի

5 տարեկանից մինչև 7 տարեկան (նախադպրոցական՝ չափսերը, մմ՝ 170, 175, 180, 185, 190, 195, 200)

կոշիկի կիսազույգի զանգվածը, գ՝

 

ձմեռային և գարնանային-աշնանային

380-ից ոչ ավելի

ամառային

200-ից ոչ ավելի

տնային

150-ից ոչ ավելի

ճկունությունը, Н/սմ (Н) (բացի ձմեռայիններից)5

11 (100)-ից ոչ ավելի

կրնկի բարձրությունը, մմ

10-ից ոչ ավելի

».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ տողատակի ծանոթագրությամբ՝

«5 Նախքան նորմատիվային արժեքի սահմանումը՝ ըստ «ճկունություն» ցուցանիշի, ձմեռային կոշիկների փորձարկումներ չեն անցկացվում։»։

 

_____________________

1 Թունաբանական ցուցանիշների ուսումնասիրություններն անցկացվում են համապատասխան արտադրատեսակներից ջրային մոդելային լուծամզուկների վրա։ Թունաբանական գնահատումն իրականացվում է լաբորատոր կենդանիների օգտագործմամբ փորձարկման միջոցով (in vivo) կամ այլընտրանքային մեթոդներով (in vitro)։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: