Գլխավոր տեղեկություն
Համար
N 731-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 731-Ն

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի և 16-րդ հոդվածի 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) զենքը վերցնելու վերաբերյալ արձանագրության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 731-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1․ Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ՝ իրավաբանական անձ) մարտական զենքի առանձին տեսակներ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության այսուհետ՝ ոստիկանություն) կողմից՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով (այսուհետ՝ օրենք) իրենց վրա դրված պարտականությունների կատարման նպատակով։

2. Իրավաբանական անձանց մարտական զենք տրամադրվում է ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա, որտեղ նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, գործունեության տեսակը, ինչպես նաև պահանջվող մարտական զենքի քանակը։ Սույն կետում նշված դիմումը քննարկվում է 10-օրյա ժամկետում։

3․ Մարտական զենք տրամադրելու համար իրավաբանական անձը դիմումին կից պետք է ներկայացնի զենք պահելու և օգտագործելու թույլտվություն, կանոնադրության պատճեն։

4. Մարտական զենքը ոստիկանությունից ստանում է իրավաբանական անձի զենք պահելու զետեղարանի պատասխանատու անձը, որի վերաբերյալ կազմվում և ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ:

5․ Իրավաբանական անձանց աշխատողներին մարտական զենք տրամադրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, որի վավերացված պատճենը, ինչպես նաև զենք կրելու թույլտվության պատճենը ներկայացվում են ոստիկանություն։

6. Մարտական զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետևանքով մարդու կյանքին, առողջությանը կամ սեփականությանը վնաս է պատճառվել, ինչպես նաև զենքը կորցնելու մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում իրավաբանական անձի ղեկավարը գրավոր տեղեկացնում է ոստիկանությանը:

7․ Մարտական զենքի հետ կապված թերություններ հայտնաբերելու դեպքում իրավաբանական անձը 3-օրյա ժամկետում մարտական զենքը վերադարձնում է ոստիկանություն՝ հայտնաբերված թերությունները վերացնելու կամ մարտական զենքը փոխարինելու նպատակով։

8․ Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրամադրված մարտական զենքը 3-օրյա ժամկետում հանձնվում է ոստիկանություն, որի վերաբերյալ կազմվում և ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ։

9. Իրավաբանական անձի կողմից օրենքով իր վրա դրված պարտականությունների կատարման անհրաժեշտության վերացման դեպքում տրամադրված մարտական զենքը զետեղարանի պատասխանատուի միջոցով 3-օրյա ժամկետում փոխանցվում է ոստիկանություն: Ոստիկանությունն ապահովում է վերադարձվող մարտական զենքի ընդունումը, որի վերաբերյալ կազմվում է հանձնման-ընդունման ակտ։ Հանձնման-ընդունման ակտն ստորագրվում է իրավաբանական անձի և ոստիկանության կողմից:

10. Սույն որոշմամբ նախատեսված ժամկետում մարտական զենքը ոստիկանություն չհանձնվելու դեպքում ոստիկանությունն այն վերցնում է անհապաղ՝ կազմելով համապատասխան արձանագրություն (համաձայն N 3 հավելվածի), որի մեկ օրինակը տրամադրվում է իրավաբանական անձին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 731-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ծառայողական զենք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից (այսուհետ՝ ոստիկանություն)՝ պաշտոնավարման ժամանակահատվածի համար ինքնապաշտպանության նպատակով:

2. Ծառայողական զենքը տրամադրվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց աշխատակազմի ղեկավարի դիմումի հիման վրա, որին կցվում են զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, զենքի գործադրման ուսուցում անցած լինելու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացություն: Սույն կետում նշված դիմումը քննարկվում է 10-օրյա ժամկետում։

3. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցումը կազմակերպում է ոստիկանությունը:

4. Ծառայողական զենքը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձն ստանում է անձամբ, որի վերաբերյալ կազմվում և ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ:

5. Ծառայողական զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետևանքով մարդու կյանքին, առողջությանը կամ սեփականությանը վնաս է պատճառվել, ինչպես նաև ծառայողական զենքը կորցնելու մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի աշխատակազմի ղեկավարը գրավոր տեղեկացնում է ոստիկանությանը:

6․ Ծառայողական զենքի հետ կապված թերություններ հայտնաբերելու դեպքում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի աշխատակազմի ղեկավարը 3-օրյա ժամկետում ծառայողական զենքը վերադարձնում է ոստիկանություն՝ հայտնաբերված թերությունները վերացնելու կամ փոխարինելու նպատակով։

7. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի լիազորությունները դադարելու, օրենքով սահմանված կարգով դադարեցվելու կամ մահվան դեպքերում տրամադրված ծառայողական զենքը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից կամ աշխատակազմի միջոցով 3-օրյա ժամկետում հանձնվում է ոստիկանությանը, որի վերաբերյալ կազմվում և ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ:

8. Պաշտոնավարման ընթացքում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից ինքնապաշտպանության նպատակով ծառայողական զենք կրելու անհրաժեշտության բացակայության դեպքում տվյալ անձը 3-օրյա ժամկետում զենքը փոխանցում է ոստիկանություն: Ոստիկանությունն ապահովում է ծառայողական զենքի վերադարձը, որի վերաբերյալ կազմվում և ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ:

9. Սույն որոշմամբ նախատեսված ժամկետներում ծառայողական զենքը ոստիկանություն չհանձնվելու դեպքում ոստիկանությունն այն վերցնում է անհապաղ՝ կազմելով համապատասխան արձանագրություն (համաձայն N 3 հավելվածի), որի մեկ օրինակը տրամադրվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի աշխատակազմին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 731-Ն որոշման

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

զենքը վերցնելու

 

____ _______________ _____ թ.

______________________
(բնակավայրը)

 

Ես __________________________________________________________________________________________

(արձանագրություն կազմող անձի պաշտոնը, կոչումը, Ա.Ա.Հ.)

 

կազմեցի սույն արձանագրությունը և վերցրեցի

քաղ. ________________________________________________________________________________________

(Ա.Ա.Հ.)

 

բնակվող _____________________________________________________________________________________

կազմակերպության (համար) ___________________________________________________________________

(կազմակերպության անվանումը

_____________________________________________________________________________________________

ղեկավարի պաշտոնը, Ա.Ա.Հ.)

հասցեն ______________________________________________________________________________________

զենքը _______________________________________________________________________________________

(տեսակը, քանակը, մոդելը, տրամաչափը, սերիան, համարը, արտադրման տարեթիվը)

 

Զննությամբ պարզեցի __________________________________________________________________________

(նկարագրել զենքի ընդհանուր տեխնիկական վիճակը,

______________________________________________________________________________________________

թերություններն ու անսարքությունները,

______________________________________________________________________________________________

փողերի ներսի փոսիկները, դետալների կոռոզիան և այլն)

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

Զենքը հաշվառված է (հաշվառված չէ) _____________________________________________________________

(նշվում է թույլտվության (լիցենզիայի) սերիան, համարը,

________________________________________________

գործողության ժամկետը, այն տված ՆԳ մարմնի անվանումը)

 

Վերցնելու հիմքը ______________________________________________

(նշվում են խախտումները)

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

______________________________________________________________________________________________

 

Զենքը վերցվել է ընթերակաների ներկայությամբ.

 

1. ________________________ բնակվող ____________________

(Ա.Ա.Հ., անձնագրային տվյալներ)                             (հասցեն)

_________________

(ստորագրությունը)

2. ________________________ բնակվող ____________________

(Ա.Ա.Հ., անձնագրային տվյալներ)                             (հասցեն)

_________________

(ստորագրությունը)

_____________ _________________________________________________

(արձանագրություն կազմողի ստորագրությունը)                                                (Ա. Ա. Հ.)

 

Արձանագրության պատճենն ստացա __________________

                                                  (ստորագրությունը)

 

____ ______________ _____ թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2023 թվական: