ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 268-Ա
«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից Գոռ Սիմոնյանի և Աշխեն Մնացականյանի բուժման նպատակով ձեռք բերված էնդոպրոթեզների (2 հատ, 6,125 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը և 13,725 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 250 եվրո փոխադրման ծախսերը ու 27.60 եվրո ապահովագրական ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ու անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու անհատույց հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|