ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2022 թվականի N 1680-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՕՎԱԼ ՊԼԱՍՏԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՕՎԱԼ ՊԼԱՍՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՕՎԱԼ ՊԼԱՍՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 13-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի է։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1680-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1․ |
3902100000 |
Պոլիպրոպիլեն |
Պոլիպրոպիլեն առաջնային ձևի, Տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, Տեսակարար կշիռը՝ 0,9-0,91 գ/սմ3, Հալման հոսքի արագությունը՝ միջին 0,5-ից - 70 գր/10 ր․ |
կգ |
14 800 000 |
Իրան, Հրվ․ Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
Իրան, Հրվ․ Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
8 215 000 000 |
|
2․ |
3907610000 |
Պոլիէթիլեն- տերեֆտալատ |
Պոլիէթիլեն- տերեֆտալատ / Պոլիմերային հումք/, 0,78մլ/գ կամ ավելի բարձր՝ բնորոշ մածուցիկությամբ |
կգ |
4 000 000 |
Իրան, Հրվ․ Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
Իրան, Հրվ․ Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
2 280 000 000 |
|
3. |
3901209009 |
Պոլիէթիլեն |
Պոլիէթիլեն առաջնային ձևի, Տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, Բարձր տեսակարար կշռով՝ 0,940-ից բարձր գ/սմ3 |
կգ |
2 000 000 |
Իրան, Հրվ․ Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
Իրան, Հրվ․ Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
1 060 000 000 |
|
4. |
3901109000 |
Պոլիէթիլեն |
Պոլիէթիլեն առաջնային ձևի, Տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, Ցածր տեսակարար կշռով ՝ 0,940-ից ցածր գ/սմ3 |
կգ |
805 000 |
Իրան, Հրվ․ Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
Իրան, Հրվ․ Կորեա,
Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, ԱՄՆ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
458 850 000 |
|
5. |
4811590009 |
Ստվարաթուղթ |
Լամինացված, չտպագրված գլանափաթեթով |
կգ |
3 000 000 |
Չինաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Հարավային Կորեա, Հնդկաստան, ԵՄ երկրներ, Թաիլանդ, Թուրքիա |
Չինաստան, Ինդոնեզիա, ԱՄՆ, Հարավային Կորեա, Հնդկաստան, ԵՄ երկրներ, Թաիլանդ, Թուրքիա |
2 400 000 000 |
|
Ընդամենը՝ |
14 413 850 000 |
(հավելվածը լրաց., փոփ. 27.04.23 N 605-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |