Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.04.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2022 թվականի

թիվ 70

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 171 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի մասին» թիվ 171 որոշման մեջ փոփոխություններ կատարել՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ.`

Վ. Նազարենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

ապրիլի 26-ի թիվ 70 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի ձևում 18-րդ վանդակի 6-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Համաքաշ/զտաքաշ»։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի լրացման կարգում՝

ա) 30-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «քաշերի» բառը փոխարինել «համաքաշերի» բառով:

բ) 36-րդ կետի քսանմեկերորդ և քսաներկուերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«6-րդ սյունակում՝

ապրանքի համաքաշը (կգ)։ «Համաքաշ» ասելով հասկանում ենք ապրանքի զանգվածը՝ ներառյալ մինչև շրջանառության մեջ դրվելը դրա անփոփոխ վիճակն ապահովելու համար անհրաժեշտ փաթեթավորման բոլոր տեսակները՝ բացառությամբ բեռնարկղերի և այլ տրանսպորտային սարքավորումների.

ապրանքի զտաքաշը (կգ)՝ այն դեպքերում, երբ դրա նկատմամբ կիրառվում են հետևյալ միջոցները.

ներմուծման և (կամ) արտահանման թույլատրման կարգը, որն իրականացվում է լիցենզավորում սահմանելու միջոցով.

ներմուծման և (կամ) արտահանման քանակական սահմանափակումները.

արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունքը.

այն անդամ պետության կողմից միակողմանիորեն ոչ սակագնային կարգավորման ժամանակավոր միջոցների սահմանումը, որի մաքսային մարմին ներկայացվում է դիմումը.

սակագնային քվոտաները.

ներմուծման քվոտաները՝ որպես հատուկ պաշտպանական միջոց.

անդամ պետության սահմանադրությամբ սահմանված արտահանման հսկողությունը։

«Զտաքաշ» ասելով հասկանում ենք՝

փաթեթավորված տեսքով տեղափոխվող ապրանքի համար՝

ապրանքի զանգվածը՝ հաշվի առնելով միայն առաջնային փաթեթվածքը, եթե այդպիսի փաթեթվածքում, ելնելով սպառողական հատկություններից, ապրանքը տրամադրվում է մանրածախ վաճառքի համար, և (կամ) ապրանքի վաճառքի ընթացքում դրա պահպանմանը նպաստող առաջնային փաթեթվածքը չի կարող ապրանքից առանձնացվել մինչև դրա օգտագործումը՝ առանց ապրանքի սպառողական հատկությունների խախտման.

մնացած դեպքերում ապրանքի քաշը՝ առանց որևէ փաթեթվածք հաշվի առնելու.

առանց փաթեթվածքի (սորուն, լցովի, խուռնաբեռն) տեղափոխվող ապրանքի համար՝ ապրանքի քաշը։

Նշվող արժեքը կլորացվում է ըստ մաթեմատիկական կանոնների՝ ստորակետից հետո մինչև 3 նիշ ճշտությամբ, իսկ այն դեպքում, երբ ապրանքի զանգվածը կազմում է 1 գրամից պակաս՝ ստորակետից հետո մինչև 6 նիշ ճշտությամբ.

Տվյալ տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ դիմումի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի ձևով դիմումի մեջ՝ իրարից առանձնացվելով «/» նշանով.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան