ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 405-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 382-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 382-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետ» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ» բառերը փոխա- րինել «ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով․
3) «ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով․
4) «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ համապատասխան ստորաբաժանման ղեկավար» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով․
5) «ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերից հետո նոր տողով ավելացնել «Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը.
6) հանել «ՀՀ Արագածոտնի մարզպետ», «ՀՀ Արարատի մարզպետ», «ՀՀ Արմավիրի մարզպետ», «ՀՀ Գեղարքունիքի մարզպետ», «ՀՀ Լոռու մարզպետ», «ՀՀ Կոտայքի մարզպետ», «ՀՀ Շիրակի մարզպետ», «ՀՀ Սյունիքի մարզպետ», «ՀՀ Վայոց ձորի մարզպետ», «ՀՀ Տավուշի մարզպետ» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|