Գլխավոր տեղեկություն
Համար
N 634-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 634-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1301-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագրում և ամբողջ տեքստում «ներմուծման» և «ներմուծում» բառերը փոխարինել «ներկրման» և «ներկրում» բառերով:

2. Որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) զենքի արտադրության, առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` զենքի ներկրման և (կամ) արտահանման.

2) սպորտային հրաձգությամբ զբաղվող կազմակերպություններին` սպորտային միջոցառումների և մարզումների ժամանակ օգտագործելու նպատակով զենքի ներկրման և (կամ) արտահանման.».

2) 4-րդ կետի 5-րդ ենթակետում և 5-րդ կետի 6-րդ ենթակետում «փորձարկումների» բառը փոխարինել «գնահատման» բառով, իսկ «(սերտիֆիկացման կամ համապատասխանության հավաստման)» բառերը հանել․

3) 6-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) համապատասխանության գնահատման փաստաթուղթ կամ դրա պատճենը։»:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական: