Գլխավոր տեղեկություն
Համար
N 542-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 14.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 542-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոններն ու փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը և դրա լրացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 447-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում «ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերից հետո լրացնել «, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» բառերով, իսկ «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառը փոխարինել «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառով․

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասին» բառերը փոխարինել «օրենքի 225-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին» բառերով․

3) որոշման 1-ին կետում «հաստատել» բառը փոխարինել «սահմանել» բառով․

4) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «վարման կանոնները» բառերից հետո լրացնել «, վիճակագրական տեղեկատվության ներկայացման կարգն ու ժամկետները» բառերով․

5) որոշման 2-րդ կետում «վերադաս մաքսային մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի» բառերով․

6) որոշման N 1 հավելվածի`

ա․ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ»,

բ․ 5-րդ կետում «ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «օրենքի 224-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով, իսկ «վիճակագրական հաշվետվություն» բառերից հետո լրացնել «, որում ամփոփվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 225-րդ հոդվածով նախատեսված՝ մաքսային մարմիններին ներկայացվող վիճակագրական տեղեկատվությունը» բառերով,

գ․ 6-րդ կետում «ՀՀ իրավաբանական անձը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանումը» բառերով,

դ․ 8-րդ կետը «հունիսի 28-ի» բառերից առաջ լրացնել «2018 թվականի» բառերով,

ե․ 14-րդ կետում «Վերադաս մաքսային մարմինը» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանն» բառերը՝ «ՀՀ վիճակագրական կոմիտեին» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան