Գլխավոր տեղեկություն
Համար
N 1054-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«30» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1054-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՋՐՎԵԺ-ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված պետական ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին ու ջրօգտագործողների ընկերությունների միություններին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 409274,024 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերն ու 6192,415 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և առաջացող ավելացված արժեքի հարկի չափով նվազեցնել «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կոտայք-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.

բ) 15-օրյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը.

գ) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 07 ենթախմբի «07. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով նախատեսված սուբսիդիայից «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը կատարել համապատասխան մասհանումներ.

դ) իրականացնել հսկողություն (վերահսկողություն) «Ջրվեժ-Ձորաղբյուր» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ճշտել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1054-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները

Հաշվեկշռային արժեքը (դրամ)

 

I. Ոռոգման համակարգեր

 

1.

Քանաքեռի հեռացնող ջրանցք

64167937

2.

Ողջաբերդի պոմպակայան

39851247

3.

Առինջի պոմպակայան

794551

4.

Ձորաղբյուրի պոմպակայան

105691423

5.

Ողջաբերդի խորքային հոր

1866580

6.

Զովքի խորքային հոր

110687005

7.

Զովքի N 2 պոմպակայան

24913413

8.

Հացավանի պոմպակայան

17131314

9.

Գեղադիրի պոմպակայան

44170554

 

ընդամենը

409274024

 

II. Գույք

 

1.

Ռադիոկայան «ԱԼԵՆԿՕ ԴՌ 140»

57179

2.

Ռադիոկայան «Քենվուդ ՍԿ-278»

50710

3.

Ռադիոկայան` ձեռքի (գերկարճալիք)

30283

4.

Ռադիոկայան ձեռքի (գերկարճալիք)

58753

5.

Ռադիոկայան` ձեռքի (գերկարճալիք, 6 հատ)

1027602

6

Անտենա բազային «ARX-2B»

171267

7.

Մալուխ (տեղադրված անտենայի համար)

248306

8

Էլեկտրական սարք՝ սնուցող և լիցքավորող

41384

9.

Մարտկոց

20692

10.

Համակարգիչ «PENTIUM 3»

20693

11.

Համակարգիչ տպիչ «EPSON EPL - 5700 L»

255112

12.

Երկտարիֆ եռաֆազ հաշվիչ

59668

13.

Գնացուցակի գիրք

7955

14.

Երկտարիֆ եռաֆազ հաշվիչ (7 հատ)

1010000

15.

Երկտարիֆ եռաֆազ հաշվիչ

144500

16.

Էքսկավատոր «Բելառուս ԷՕ-2621», Վ-3

756274

17.

Ավտոմեքենա «Վոլգա» ԳԱԶ 24-01»

76359

18.

Ավտոմեքենա «ԳԱԶ 53-12»

46079

19.

Ավտոմեքենա «ԻՖԱ»

112859

20.

Ավտոմեքենա «Նիվա - 21213»

2141242

 

ընդամենը

6192415

 

Ընդամենը

415466438

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան