Գլխավոր տեղեկություն
Համար
N 608-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 608-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 283-Ն որոշման մեջ փոփոխություն, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1860-Ն (այսուհետ՝ որոշում) որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1662-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 866-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 697-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության 2019-2021 թվականների պետական բյուջեից 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Երևան քաղաքի վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած, բնակարանի կարիք ունեցող շահառուների համար Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված 900018000456 դեպոզիտ հաշվին փոխանցված և չիրացված 465,057.5 հազ. դրամ գումարից 107,386.0 հազ. դրամը թողնել հաշվին և ուղղել բնակարանների գնման վկայագրերի միջոցով բնակարանների ձեռքբերման համար ծրագրի շահառուներին ֆինանսական աջակցության տրամադրմանը՝ աջակցություն ստացող շահառուների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության դեպքում: Մնացած 357,671.5 հազ. դրամ գումարը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված Հայաստանի Հանրապետության «Երևան» նոտարական տարածքի նոտարի 900018000308 դեպոզիտ հաշվին փոխանցված և չիրացված 289,359.5 հազ. դրամ գումարը՝ ընդամենը 647,031.0 հազ. դրամը, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում վերոնշյալ հաշվեհամարների սեփականատերեր համարվող նոտարները փոխանցում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նոտարական տարածքի նոտարի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված 900018000639 դեպոզիտ հաշվին՝ ծրագրի շարունակականությունը մարզերում ապահովելու համար:».

2) որոշման 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական: