Գլխավոր տեղեկություն
Համար
N 601-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 601-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 13 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) NN 19, 22 և 25 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 9-ին, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 27-ի N 601-Ն որոշման

 

«Հավելված N 13

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 6-ի N 730-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

Ստուգաթերթ

 

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ԱՏԳ ԱԱ 7214 99 - ից, 7213 91 100 0, 7213 99 - ից, 7217 10 - ից, 7312 10 - ից ծածկագրին համապատասխան)

 

____ __________ 20  թ.

 

___________________________________

_____________________

____________________

(տեսչական մարմնի անվանումը)

(գտնվելու վայրը)

(հեռախոսահամարը)

______________          

____________________

________________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

______________          

____________________

________________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

Ստուգման սկիզբը (ամսաթիվ)_ __________ 20  թ.

ավարտը _______________20  թ.

 

__________________________________________

_____________________________
 

տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

(ՀՎՀՀ)

___________________________________

___________________________________

___________________

___________________________________

(պետռեգիստրի համարը)

(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)

_____________________________________________

__________________

տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)

(հեռախոսահամարը)

____________________________________________________________  

________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

(հեռախոսահամարը)

Ստուգման հրամանի ամսաթիվը ___________20  թ. համարը __________

 

Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ

___________________________________________________________________________________

________________________________________________________________________

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN

ը/կ

Հարցը

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական

նորմը

Ստուգման անցկացման մեթոդը

Կշիռը

Մեկնա- բանու- թյուններ

Պատասխան

Այո

Ոչ

Չ/պ

1

2

3

4

5

5

6

7

8

1.

Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները (այսուհետ՝ պողպատե արտադրանքներ) ուղեկցվում են համապատասխանության սերտիֆիկատով:

ՀՀ

կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի

N 607-Ն

որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ)

6-րդ կետ

փաստա- թղթային

30.0

       

2.

Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքներն ուղեկցվում են հայերեն մակնշմամբ:

Կանոնակարգի

6-րդ կետ

տեսազննում

1.0

       

3.

Արդյո՞ք ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքներն ուղեկցվում են համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:

Կանոնակարգի

6-րդ կետ

տեսազննում

0.5

       

4.

Արդյո՞ք ամրանային պողպատե ձողերի մեխանիկական ցուցանիշները (միջավայրի 20 °C /+15, -10/ փորձարկման ջերմային պայմաններում) համապատասխանում են

N 1 աղյուսակով սահմանված արժեքներին։

Կանոնակարգի

9-րդ կետ

փորձա- քննություն

0.5

       

5.

Արդյո՞ք մեխանիկական փորձարկումների արդյունքները N 1 աղյուսակով սահմանված արժեքներից պակաս չեն:

Կանոնակարգի 10-րդ կետ

փորձա- քննություն

0.5

       

6.

Արդյո՞ք ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամա- նակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ 1,03 գործակցից պակաս չէ:

Կանոնակարգի 11-րդ կետ

փորձա- քննություն

0.2

       

7.

Արդյո՞ք A 400, A 500 և A 600 դասերի ամրանային պողպատի խզման ժամա- նակավոր դիմադրությունը չի գերազանցում N 1 աղյուսակով սահմանված արժեքներից՝

300 Ն/մմ2-ից ավելի:

Կանոնակարգի 13-րդ կետ

փորձա- քննություն

0.7

       

8.

Արդյո՞ք պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվա- ծային մասերը համապատասխանում են

N 2 աղյուսակով սահմանված արժեքներին:

Կանոնակարգի 14-րդ կետ

փորձա- քննություն

0.7

       

9.

Արդյո՞ք եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը յուրա- քանչյուր տարրի համար 0,35%-ից ավելի չէ, իսկ V, Mo-ի զանգվածային մասը պետք

է լինի 0.10% յուրաքանչյուր տարրի համար։

Կանոնակարգի 15-րդ կետ

փորձա- քննություն

0.5

       

10.

Արդյո՞ք ցածր ածխածնային պողպատից սառնաձգված՝ մինչև 0,25% պարբերական և հարթ տրամատով B-1 և Bp-1 դասի ե/բ կոնստրուկցիաների ամրանավորման համար մետաղալարի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են

N 3 աղյուսակով սահմանված արժեքներին։

Կանոնակարգի 18-րդ կետ

փորձա- քննություն

0.7

       

11.

Արդյո՞ք երկաթից կամ ոչ լեգիրված պողպատից, 0,6% կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մինչև 9 մմ տրամագծով մետաղալարերի, այդ թվում՝ B և Bр ամրանային դասերի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 4 աղյուսակով սահմանված արժեքներին։

Կանոնակարգի 19-րդ կետ

փորձա- քննություն

0.7

       

12.

Արդյո՞ք մինչև 0,12% ածխածին պարունակող պողպատե ամրալարի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 5

աղյուսակով սահմանված արժեքներին:

Կանոնակարգի 20-րդ կետ

փորձա- քննություն

0.7

       

13.

Արդյո՞ք մինչև 0,12% ածխածին պարունակող պողպատե ամրալարի քիմիական ցուցանիշները համապատասխանում են

N 6 աղյուսակով սահմանված արժեքներին:

Կանոնակարգի 20-րդ կետ

փորձա- քննություն

0.7

       

14.

Արդյո՞ք առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի մեխանիկական ցուցանիշները համապատասխանում են N 7 աղյուսակով սահմանված արժեքներին:

Կանոնակարգի 26-րդ կետ

փորձա- քննություն

0.7

       

15.

Արդյո՞ք պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չկան կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:

Կանոնակարգի 27-րդ կետ

տեսազննում և/կամ փորձաքննություն

0.7

       

16.

Արդյո՞ք ամրանի տրամաչափի, կտրվածքի մակերեսի, հարթ և պարբերական պրոֆիլի ամրանային պողպատի 1 մ երկարության քաշի, ինչպես նաև պարբերական պրոֆիլների համար քաշի թույլատրելի շեղումների ցուցանիշները պետք է համապատասխանեն N 8 աղյուսակով սահմանված արժեքներին:

Կանոնակարգի 28-րդ կետ

փորձա- քննություն

0.7

       

17.

Արդյո՞ք յուրաքանչյուր ամրանային ձող ունի արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի մակնիշը, գլոցվածքային մակնշում՝ ոչ ավելի, քան

1,8 մետր հեռավորությամբ։

Կանոնակարգի 29-րդ կետի

տեսազննում

0.5

       

18.

Արդյո՞ք պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի պիտակը հստակ, պարզ և դյուրընթեռնելի պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

Կանոնակարգի 30-րդ կետի

           

18.1.

արտադրող կազմակերպության անվանումը.

1-ին ենթակետ

տեսազննում

1.0

       

18.2.

ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը.

2-րդ ենթակետ

տեսազննում

1.0

       

18.3.

արտադրման տարեթիվը, ամիսը.

3-րդ ենթակետ

տեսազննում

1.0

       

18.4.

խմբաքանակի համարը, զանգվածը.

4-րդ ենթակետ

տեսազննում

1.0

       

18.5.

համապատասխանության հավաստման վերաբերյալ տեղեկատվությունը:

5-րդ ենթակետ

տեսազննում

1.0

       

19.

Արդյո՞ք կապերով փաթեթավորված

պողպատե արտադրանքների վրա ամրակցված է պիտակ:

Կանոնակարգի 31-րդ կետ

տեսազննում

0.5

       

20.

Արդյո՞ք պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով՝ ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք

կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը՝ դրանց պահման և փոխադրման ժամանակ:

Կանոնակարգի 32-րդ կետ

տեսազննում

0.5

       

21.

Արդյո՞ք կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չի գերազանցում 15000 կգ-ը, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները՝

3000 կգ-ը:

Կանոնակարգի 33-րդ կետ

փորձա- քննություն և/կամ փաստաթղթային

0.8

       

22.

Արդյո՞ք կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները կապված են 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերն ամրացված են 2 կամ 3 լրացուցիչ կապով:

Կանոնակարգի 34-րդ կետ

տեսազննում

0.2

       

23.

Արդյո՞ք խմբաքանակի զանգվածը չի գերազանցում 40 տոննան:

Կանոնակարգի 35-րդ կետ

փորձա-

քննություն և/կամ փաստաթղթային

0.5

       

24.

Արդյո՞ք ամրանային ձողերն ամրացված են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը

լինի 2-3 մ:

Կանոնակարգի 36-րդ կետ

տեսազննում

0.3

       

25.

Արդյո՞ք փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պահված և

դարսված են դարսակաշարերով՝ հատակից

80-100 մմ բարձրությամբ՝ փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:

Կանոնակարգի 38-րդ կետ

տեսազննում

1.0

       

26.

Արդյո՞ք կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի CЭ

մեծությունը չի գերազանցում՝

Կանոնակարգի 39-րդ կետ

           

26.1.

A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար՝ 0,30-0,52 %-ը.

1-ին ենթակետ

փորձա-

քննություն

0.3

       

26.2.

RB 500 W և AТ 500 Cև А 500 С դասերի համար՝ 0,35-0,52
%-ը.

2-րդ ենթակետ

փորձա-

քննություն

0.3

       

26.3.

A 600 C դասի համար՝ 0,40-0,65 %-ը.

3-րդ ենթակետ

փորձա-

քննություն

0.3

       

26.4.

32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի СЭ մեծությունը՝ 0,57%-ը ոչ ավելի:

4-րդ ենթակետ

փորձա- քննություն

0.3

       

1

«Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է

V

   

2

«Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում

 

V

 

3

«Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում

   

V

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշումը:

 

Ստուգաթերթը լրացրեցին՝

 

Տեսչական մարմնի ծառայող

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Տեսչական մարմնի ծառայող

___________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

___________________

________________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

______ __________________20  թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան