Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.05.18/13(190) Հոդ.147
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.04.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005181


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

                     12 ապրիլի 2005 թ.  

 N 146-Ն

                                  
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 15.07.14 թիվ 192-Ն)

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 19
 Երևան

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի ապրիլի 12-ի

թիվ 146-Ն որոշմամբ հաստատված

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՐԵՎԷ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 15.07.14 թիվ 192-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտը սահմանում է այն չափանիշները, որոնց հիման վրա ֆինանսական կազմակերպության ղեկավար կարող է ճանաչվել նաև ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձը կամ որևէ կերպ ֆինանսական կազմակերպության հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող աշխատակիցը:

(1-ին կետը լրաց. 14.12.22 թիվ 229-Ն)

2. Սույն իրավական ակտի իմաստով ֆինանսական կազմակերպություն է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը:

 

Գ Լ ՈՒ Խ  2


ՂԵԿԱՎԱՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

3. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին կամ որևէ կերպ ֆինանսական կազմակերպության հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող աշխատակցին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու հարցերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից կարող են քննարկվել հետևյալ չափանիշներից առնվազն մեկի առկայության դեպքում՝

1) ֆինանսական կազմակերպության կառավարման մարմնի որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն այդ աշխատակցի համաձայնության պարագայում կամ ներկայացմամբ,

2) ֆինանսական կազմակերպությունում ստեղծված հանձնաժողովներում աշխատակիցը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ կամ հանձնաժողովի որոշումները կամ որոշումների մի մասը ընդունվում են միայն իր համաձայնությամբ կամ ներկայացմամբ,

3) ֆինանսական կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի կամ գլխավոր հաշվապահի բացակայության (ներառյալ՝ հիվանդություն, գործուղում կամ աշխատանքի վայրից այլ պատճառներով փաստացի բացակայություն) դեպքում աշխատակիցն ի պաշտոնե կամ փաստացի փոխարինում է նրանց,

4) ֆինանսական կազմակերպության կառավարման մարմիններից կամ ղեկավարներից մեկը լիազորել է ֆինանսական կազմակերպության աշխատակցին իրականացնել իր իրավասությունները կամ դրանց մի մասը,

5) անձը կարող է ազդել ֆինանսական կազմակերպության գործունեության ուղղությունների վրա՝ տվյալ ֆինանսական կազմակերպության նկատմամբ իր ունեցած պահանջի ուժով,

6) անձը լիազորված է տիրապետել ֆինանսական կազմակերպության այնպիսի սահմանաչափերով միջոցներ, որոնց կորուստը, փչացումը կամ վնասվածքը կարող է էապես ազդել ֆինանսական կազմակերպության ֆինանսական վիճակի վրա:

(3-րդ կետը լրաց., փոփ. 14.12.22 թիվ 229-Ն)

4. Սույն իրավական ակտի 3-րդ կետում նշված չափանիշները կարող են հիմք հանդիսանալ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ֆինանսական կազմակերպության աշխատակցին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու համար:

(4-րդ կետը փոփ. 14.12.22 թիվ 229-Ն)

5. Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար համարելու հարցը քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:

6. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ֆինանսական կազմակերպության աշխատակցին սույն իրավական ակտի իմաստով ֆինանսական կազմակերպության ղեկավար ճանաչելու համար Կենտրոնական բանկի խորհուրդը ընդունում է որոշում և անձին գրանցում է այն հաստիքում, որը տվյալ պահին զբաղեցնում է, եթե անձը բավարարում է ղեկավարի համար օրենքով սահմանված պահանջներին:

(6-րդ կետը խմբ. 14.12.22 թիվ 229-Ն)

7. Եթե 6-րդ կետում նշված անձը գրանցման պահին չի բավարարում ղեկավարի համար օրենքով սահմանված պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների համար սահմանված մասնագիտական և որակավորման համապատասխանության չափանիշներին, ապա սահմանափակվում են վերջինիս այն իրավասությունները, որոնք հիմք են հանդիսացել ղեկավար ճանաչելու հարցը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնելու համար:

(7-րդ կետը լրաց. 14.12.22 թիվ 229-Ն)

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 192-Ն, լրաց., փոփ., խմբ. 14.12.22 թիվ 229-Ն)